Արտավազդ Բաղումյան

իրանահայ իրավաբան, քաղաքագետ

Արտավազդ Բաղումյան (1953, Իրան), իրանահայ իրավաբան, քաղաքագետ, Իրանի Խորհրդարանի պատգամավոր (4 նստաշրջան)[1][2]։

Արտավազդ Բաղումյան
Ծնվել է1953
ԾննդավայրԻրան
Ազգությունհայ
ԿրթությունՍպահանի համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ

ԿենսագրությունԽմբագրել

Արտավազդ Բաղումյանը ծնվել է 1953 թվականին Սպահանի Ֆերեյդան գավառի Գիբարան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Սպահանի համալսարանի հաշվապահության բաժնում, մագիստրատուրան սովորել է Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում[2]։ 1979 թվականին, Իրանում հեղափոխության հաղթանակից հետո, մի քանի նստաշրջան անընդմեջ ընտրվել է Իրանի խորհրդարանի Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր։ 1984 թվականին ընտրվել է Իրանի խորհրդարանի հարավային իրանահայության պատգամավոր, եղել խորհրդարանական տարբեր հանձնաժողովների անդամ։ Իրանի խորհրդարանի 3-րդ, 4-րդ, 5-րդ նստաշրջաններում ևս ընտրվել է Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր, անդամակցել է նավթի հանձնաժողովին, մասնակցել միջազգային և ՕՊԵԿ նիստերին[2]։

Իրան-Իրաք պատերազմի տարիներին իրանահայության օգնությունները հասցրել է ճակատ[2]։

Խորհրդային միության փլուզումից հետո առանցքային դեր է ունեցել Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հարցում[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ - Diplomat.am»։ www.diplomat.am։ Վերցված է 2017-07-14 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012