Սանգիբարան, հայաբնակ գյուղԻրանիՓերիա գավառի Գորջի գավառակում։ Հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին՝ Շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ։ Առաջին բնակիչները, ըստ ավանդության, եկել են Նախճավան գավառի Արցխա գյուղից։ 1971 թվականին ուներ 1392 հայ բնակիչ (121 տուն)։ Զբաղվում են այգեգործությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով (հատկապես ոսկերչությամբ), առևտրով։ Գյուղում կան եկեղեցի (Ս․ Հովհաննես, կառուցված 1844 թվականին), դպրոց (կառուցված 1928 թվականին), գրադարան (Պողոս-Անդրեասյան), հիվանդանոց (կառուցված 1955 թվականին), 6 ջրաղաց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 176)։