Սպահանի համալսարան (պարսկերեն՝ دانشگاه اصفهان Dāneshgāh-e Esfāhān), պետական համալսարան Սպահանում։ Համարվում է Իրանի լավագույն 10 համընդգրկուն համալսարաններից մեկը։ Գտնվում է Սպահանի Ազադի հրապարակում, մյուս կամպուսը՝ Խվանսարում։

Սպահանի համալսարան
Տեսակհասարակական համալսարան, շենք և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1946
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Իրան[2]
ՏեղագրությունՍպահան
Կայքui.ac.ir(պարս.)(անգլ.)
Սպահանի համալսարան (Իրան)##
Սպահանի համալսարան (Իրան)
Սպահանի համալսարան, Իրան

Սպահանի համալսարանն առաջարկում է բուհական կրթություն 70 ոլորտներում և ավարտական աստիճաններ 55 ոլորտներում։ Ուսանողները կարող են ստանալ բակալավրի, մագիստրոսի, դոկտորի աստիճաններ։ Համալսարանն ունի տասներկու ֆակուլտետ և քառասունհինգ բաժիններ[3]։ Համալսարանն ունի ավելի քան 500 ամբողջ դրույքով ակադեմիական անդամներ, 12000 բակալավրի աստիճան, 4500 հետբուհական ծրագրող սովորող ուսանողներ երեսուն շրջաններից։ Համալսարանն ունի մի քանի հետազոտական կենտրոններ։

Պատմություն խմբագրել

Համալսարանը ստեղծվել է 1946 թվականին և համարվում է երկրի գիտական, հումանիտար, ճարտարագիտական բնագավառների առաջատար համալսարաններից մեկը։ 1939 թվականին Ամին հիվանդանոցում մի խումբ դոկտորներ որոշում են կայացրել համալսարան ստեղծելու մասին, և հիվանդանոցի տնօրենների խորհուրդը 1946 թվականին հաստատել է Սպահանի բարձրագույն բժշկական ինստիտուտ հիմնադրելու նախագիծը։ Նույն թվականի սեպտեմբերին դասախոս դոկտոր Յելվեի ստորագրությամբ հայտարարություն տպագրվեց տեղական թերթերում՝ կոչ անելով հեռանկարային ուսանողներին անդամագրել նոր ինստիտուտին։ Առաջին դասընթացները տեղի ունեցան Սադի ավագ դպրոցում (այժմ՝ Սուրե ինստիտուտ)։ Հետագա տարիներին ավելի մեծ թվով ուսանողներ ընդունվեցին ինստիտուտ, ուստի անհրաժեշտություն առաջացավ ավելի մեծ կամպուս գտնել, որը կհամապատասխանի ուսանողների աճող թվին։ 1950 թվականի հոկտեմբերի 29-ին Սպահանի համալսարանում անցկացվեցին առաջին դասերը։ Մյուս քոլեջները, ինչպիսիք են՝ Բժշկական համալսարանը, Շահզադե Էբրահիմ փողոցի վրա գտնվող նորաստեղծ բժշկական և գրականության քոլեջները միավորվեցին Սպահանի համալսարանին և հետագա տարիների ընթացքում տեղավորվեցին գլխավոր կամպուսում։ Ավելի ուշ համալսարանական ծրագրում ներառվեցին նաև մարդու մասին գիտությունը, ճարտարագիտությունը, բժշկագիտությունը։ Բժշկական գիտություններին առնչվող ծրագրերը հետագայում առանձնացվեցին Սպահանի համալսարանից, և 1985 թվականին ձևավորվեց Սպահանի բժշկական համալսարանը։

Ֆակուլտետներ խմբագրել

2013 թվականին համալսարանն ունեցել է տասներկու ֆակուլտետներ[4]՝

  • Գիտությունների ֆակուլտետ
  • Ճարտարագիտության ֆակուլտետ
  • Հումանիտար և գրականության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և ադմինիստրատիվ գիտությունների ֆակուլտետ
  • Կրթական գիտության և հոգեբանության ֆակուլտետ
  • Օտար լեզուների ֆակուլտետ
  • Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  • Վիրտուալ կրթության ֆակուլտետ
  • Տրանսպորտի ֆակուլտետ
  • Աշխարհագրական գիտությունների և պլանավորման ֆակուլտետ
  • Առաջադեմ գիտությունների և տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Ճանաչողական գիտությունների ֆակուլտետ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպահանի համալսարան» հոդվածին։