Արտաշես Ծատուրյան
հայ ճարտարագետ
Արտաշես Իսահակի Ծատուրյան (հունիսի 11, 1940, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - օգոստոսի 25, 1998, Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ, էլեկտրամեխանիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր։
Արտաշես Ծատուրյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1940 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | օգոստոսի 25, 1998 (58 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1962) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973 թվականից աշխատել է «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ-ում, 1986-1992 թվականներին՝ փոխտնօրեն, 1989-1994 թվականներին՝ ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկայի և էլեկտրաբանեցման ամբիոնի վարիչ[1][2]։
ԳործունեությունԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են ուժեղ էլեկտրական դաշտերը գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործելու խնդիրներին, դրանց կիրառումով ստեղծվել են սորուն նյութերի մշակման նոր տիպի ապարատներ։
ԵրկերԽմբագրել
- Проектирование комплексной электрификации, М., 1983 (համահեղինակ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկայի և էլեկտրաբանեցման ամբիոն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005