Արդեշեն (թուրքերեն՝ Ardeşen, հայերեն՝ Արտաշեն), քաղաք Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, Ռիզեի մարզում։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 40 700 մարդ։ Քաղաքը գտնվում է Ռիզեից 48 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաք
Արդեշեն
թուրքերեն՝ Ardeşen, հայերեն՝ Արտաշեն
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՌիզեի մարզ
ՔաղաքապետԻլյաս Մեմիշ
Մակերես743 կմ²
Պաշտոնական լեզութուրքերեն
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն40,700[1] մարդ (2011)
Խտություն54.78 մարդ/կմ²
Ազգային կազմթուրքեր, լազեր, համշենահայեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ464
Փոստային ինդեքս53400
Փոստային դասիչ53400
Ավտոմոբիլային կոդ53
Պաշտոնական կայքardesen.gov.tr
Արդեշեն (Թուրքիա)##
Արդեշեն (Թուրքիա)

Եղել է գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Լազիստանի գավառում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Անվանումը առաջացել է իշխան Համշեն Մարտիրոսի որդու Արտաշեսի անունից[2]։

Պատմություն խմբագրել

Հնում այս տարածքը մտել է Հռոմեական կայսրության, Մեծ Հայքի, Բյուզանդական կայսրության և Տրապիզոնի կայսրության տարածքումներում։ 1461 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, քաղաքը անցել է Օսմանյան կայսրության կազմը։ 1578 թվականին Արդեշենի հայ բնակչությունը իսլամացվել է[2]։ 1916 թվականի հունվարի 15-ից 1918 թվականի մարտի 11-ը, քաղաքը եղել է ռուսական բանակի վերահսկողության ներքո։

Աշխարհագրություն խմբագրել

Արդեշեն շրջանը արևելքից սահմանակից է Ֆընդըքլըին, հարավից՝ Արդվինի մարզին, արևմուտքից՝ Չամլըհեշմին և Փազար շրջաններին։ Հյուսիսում ափերը ողողում են Սև ծովի ջրերը։ Ափագծի երկարությունը կազմում է 10 կիլոմետր։ Հարավային սահմանը անցնում է Արևելապոնտական լեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 14-15 °C:

Տնտեսություն խմբագրել

Արդեշենում հիմնականում մշակում են թեյ։ Թեյի պլանտացիաները կազմում են շրջանի 10,55%-ը։ Բացի թեյից աճեցվում է նաև եգիպտացորեն, լոբի, կարտոֆիլ, կաղամբ, պնդուկ, կիվի և մանդարին։ Բնակչության շրջանում մեծապես տարածված է անասնապահությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OracleAS Reports Services - Servlet
  2. 2,0 2,1 Манасян М.Г. Армяне Причерноморья. Москва — Ереван, 1990, с.38

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդեշեն» հոդվածին։