Արտակ Պետրոսյան

հայ մանկավարժ

Արտակ Հակոբի Պետրոսյան (1911, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Արտակ Պետրոսյան
Ծնվել է1911
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1936)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Արտակ Պետրոսյանը ծնվել է 1911 թվականին Երևան քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան ակադեմիայի քիմիական-հողագիտական ֆակուլտետը, նշանակվել Տաշքենդի № 124 միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբից զորակոչվել է կարմիր բանակ, լեյտենանտի կոչումով։ 1941 թվականի հուլիս ամսին մասնակցել է Պետրոպավլովսկում 1078-րդ հետևակային գնդի կազմավորմանը։ 1941 թվականին Պետրոսյանը մեկնել է Լենինգրադի մարզ, որտեղից և սկսվել է նրա մարտական ուղին։ Օգոստոսի 25-ին մեկնել է 3-րդ գումարտակ, ստանձնել հրամանատարությունը, գրավել է «Սախարնայա գորան» բարձունքը։ 1943 թվականի հունվարի 12-18-ին մասնակցել է Լենինգրադի ազատագրման մարտերին, թշնամին դուրս է շպրտվել Լադոգա լճից շուրջ 13 կիլոմետր հարավ, որի հետևանքով Լենինգրադը ազատագրվել է շրջափակումից։ Պետրոսյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1943 թվականի հունիսից սովորել է Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիայի բարձրագույն սպայական դասընթացներում։ 1943 թվականին նշանակվել է Չիրչիկի տանկային ուսումնարանի դասատու, միաժամանակ աշխատելով Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբում, որպես բաժնի ավագ ինժեներ[1]։

1946 թվականի սկզբներին Պետրոսյանը զորացրվել է և վերադարձել Երևան։ Նշանակվել է Չկալովի անվան դպրոցի ուսուցիչ, իսկ հետո՝ գյուղատնտեսական ինստիտուտի դասախոս՝ աշխատելով այնտեղ մինչև 1948 թվականը։ Աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարությունում որպես բուհերի բաժնի ավագ տեսուչ, միաժամանակ՝ № 7 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչ։ 1952 թվականին ավարտել է Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի համալսարանը, ինչպես և Երևանի մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան՝ քիմիական գիտությունների գծով։ 1953 թվականից մինչև 1971 թվականը դասախոսել է Մոսկվայի պոլիտեխնիկական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է մանկավարժական աշխատանքը Եղվարդի № 2 միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել