Արտակ Խաչատրյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատրյան Արտակ Վլադիմիրի (հոկտեմբերի 20, 1964, Կալինինո քաղաքում (այժմ՝ Տաշիր՝ ՀՀ Լոռու մարզ) - 1993, ապրիլի 17, Գյուլիստան գյուղի մոտ (ԼՂՀ Շահումյանի շրջան)), հայ վիրաբույժ, ազատամարտիկ։

Արտակ Խաչատրյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1964(1964-10-20)[1]
Մահացել էապրիլի 17, 1993(1993-04-17)[1] (28 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1989 թվական)։ 1989-1991 թվականներին աշխատել է Տաշիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես շտապ բուժօգնության կայանի վարիչ, 1991 թվականի հոկտեմբեր - 1992 թվականի հունիսին՝ Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1992 թվականի սեպտեմբեր - 1993 թվականի հունվարին «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն է ցույց տվել խաղաղ բնակչությանն ու վիրավոր ազատամարտիկներին ։

1992 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Սպիտակ» փրկարարական ջոկատի կազմում օգնություն է ցույց տվել Հյուսիսային Օսեթիայում ձնահալքի տակ մնացած հայ վարորդներին։ Նույն թվականի ապրիլի 3-ին վերստին մեկնել է Շահումյան։ Զոհվել է վիրավոր ազատամարտիկներին Երևան տարհանելիս ուղղաթիռի հրետակոծվելուց։ Թաղված է Տաշիրում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։