«Արտակարգ կոմիսար» (ռուս.՝ «Чрезвычайный комиссар»), 1970 թվականին ռեժիսոր Ալի Համրաևի «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում նկարահանած խորհրդային ֆիլմ։

Արտակարգ կոմիսար
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորԱլի Համրոև
Սցենարի հեղինակՕդելշա Ագիշև և Ալի Համրոև
ՕպերատորՀատամ Ֆայզիև
ԵրաժշտությունՌումիլ Վիլդանով
ԿինոընկերությունՈւզբեկֆիլմ
Տևողություն93 րոպե

Թուրքեստանում խորհրդային իշխանության կայացմանը նվիրված ռեժիսորի պատմահեղափոխական եռագրության առաջին ֆիլմն է, որը բաղկացած է հետևյալ ֆիլմերից․ «Արտակարգ կոմիսար» (1970) — «Առանց վախի» (1971) — «Յոթերորդ փամփուշտ» (1972

Ֆիլմի ստեղծման համար ռեժիսորն արժանացել Է Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակի (1971)[1]։

1970 թվականի ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկն է՝ 24-րդ հորիզոնական, 15400000 հանդիսատես։

Սյուժե խմբագրել

Կինոնկարի սյուժեն խիստ վավերագրական է և հիմնված է իրական փաստերի վրա։

1920-ական թվականներին Խորհրդային Թուրքեստանի ձևավորման առաջին ամիսներն են։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է. ռազմաճակատները մոտենում են բոլոր կողմերից, բասմաչները ահաբեկում են գյուղացիներին և սպանում ակտիվիստներին, բռնկվում է Օսիպովյան ապստամբությունը, գնդակահարվում են կոմիսարները, ակտիվանում է ձախակողմյան ընդդիմությունը։

Հատուկ լիազորություններով իրավիճակը փրկելու համար կոմիսար Նիզամետդին Խոջաևին օգնության է հասնում արտակարգ կոմիսար Պյոտր Կոբոզևը։

Միասին նրանք պետք է արագ և ճշգրիտ հասկանան իրավիճակը, միակ ճիշտ միջոցները ձեռնարկեն հակահեղափոխականների դեմ…

Դերերում խմբագրել

  • Սույմենկուլ Չոկմորով — Նիզամետդին Խոջաև, կոմիսար
  • Արմեն ՋիգարխանյանՊյոտր Կոբոզև, կոմիսար
  • Սերգեյ Յակովլև — Կազակով
  • Նուրմուխան Ժանտուրին — Սալիմ Կուրբաշի
  • Վլադիմիր Կոզել — Ուսպենսկի
  • Նաբի ՌահիմովՇիրմաթ-Բեկ
  • Համզա Ումարով — Մուամեդ Մուխմանբեկով
  • Հիքմաթ Լատիպով — ջրաղացպան
  • Ջավլոն Համրաև — Մաքհամով
  • Պուլատ Սաիդկասիմով — Ուրազբաև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кинематограф Узбекистана и ВГИК / Владимир Малышев. — М.: ВГИК, 2018. — 48 с.

Գրականություն խմբագրել

  • Ишимов В. — Обернувшись в день вчерашний… (О худож. фильме «Чрезвычайный комиссар». Режиссёр А. Хамраев) // Искусство кино, № 9, 1970. — с . 25-32
  • Щербаков К. — На далёкой гражданской… (О худож. фильме «Чрезвычайный комиссар». Режиссёр А. Хамраев) // Советский воин, № 1, 1971. — с. 40-41
  • Чрезвычайный комиссар // Советские художественные фильмы: 1970—1971. — М.: Нива России, 1995. — с. 140
  • Чрезвычайный комиссар // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — с. 497