Արտազատում, գործընթաց, որի միջոցով նյութափոխականության արգասիքները դուրս են բերվում մարմնից։ Ողնաշարավորների մոտ, դա առաջին հերթին իրականացվում է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով[1]։ Սա, ի տարբերություն արտազատման, որտեղ նյութը կարող է ունենալ որոշակի խնդիրներ բջիջից դուրս գալուց հետո։ Արտազատումը կարևոր գործընթաց է կենդանի օրգանիզմների բոլոր ձևերի համար։ Օրինակ, կաթնասունների մեզը հեռացվում է միզարձակման ուղիի միջոցով, որը կազմում է արտանետման համակարգի մաս։ Միաբջիջ օրգանիզմներում, արտազատումները հեռացվում են անմիջապես բջջային մակերեսի միջոցով։

Կենսագործունեության ընթացքում, ինչպիսիք են բջջային շնչառությունը, մարմնում տեղի են ունենում որոշ քիմիական ռեակցիաներ։ Նրանք առավել հայտնի են, որպես նյութափոխանակույուն։ Այս քիմիական ռեակցիաների արդյունքում առաջանում են այնպիսի արգասիքներ, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը, ջուրը, աղերը, մեզը և միզաթթուն։

Միզաթթվի քիմիական կառուցվածքը։

Նմանատիպ արտազատվող նյութերի կուտակումը մարմնում թույլատրելի մակարդակից վեր, կարող է վնասել օրգանիզմը։ Արտազատիչ օրգանները հեռացնում են այդ ավելորդ նյութերը։ Մարմնում նյութափոխանակության արգասիքների հեռացման այս գործընթացը հայտնի է ինչպես արտազատում։

Կանաչ բույսերը արտադրում են ածխածնի երկօքսիդ և ջուր որպես շնչառական նյութ։ Կանաչ բույսերի, արձակված ածխաթթու գազը, շնչառության ժամանակ օգտագործվում է ֆոտոսինթեզի ընթացքում։ Թթվածին առաջանում է ֆոտոսինթեզի ընթացքում, և դուրս է գալիս ծակոտիներ, բջջային պատերի արմատից և այլ ուղիներից։

Բույսերը կարող են ազատվել ջրային ավելցուկներից փոխպատվաստման կամ և կաթիլների միջոցով։ Տերևը հանդես է գալիս որպես «արտազատող» և, բացի այդ, լինելով ֆոտոսինթեզի առաջնային օրգան, այն օգտագործվում է նաև, որպես դիֆուզիայի միջոցով թունավոր նյութերից ազատվելու մեթոդ։

Այլ արգասիքներ, որոնք արտանետվում են որոշ բույսերի կողմից— խեժ, բուսահյութ, կաթնահյութ և այլն, հիդրոստատիկ ճնշան միջոցով դուրս են գալիս բույսի ներքին մաս, բույսի բջջի ներծծող ուժի միջոցով։

Այս վերջին գործընթացներին անհրաժեշտ չէ ավելորդ էներգիա, նրանք գործում են պասիվ։ Այնուամենայնիվ, նախաբեղմնավորման փուլում տերևի նյութափոխանակության մակարդակը բարձր է[2][3]։ Բույսերը կարող են հողի մեջ արտանետել նաև իրանց շուրջ առկա այլ ավելորդ նյութեր[4]։

Մողեսի միզաթթվի սպիտակ արտանետումը մուգ կղանքի հետ։ Միջատները, թռչունները և այլ սողուններ նույնպես օգտագործում են  նմանատիպ մեխանիզմներ։

Կենդանիների շրջանում, հիմնական արտազատվող նյութերը ածխաթթու գազն է, ամոնիակը, կարբամիդը, միզաթթուն, գուանինը և կրեատինը։ Լյարդը և երիկամները մաքրում են բազմաթիվ նյութեր արյունից (օրինակ՝ երիկամային արտանետման ժամանակ), դրանից հետո մաքրված նյութերը արտազատվում են մարմնից մեզի և կղանքի միջոցով։

Ջրային կենդանիները սովորաբար արտազատում են ամոնիակ արտաքին միջավայրում, քանի որ այս միացությունն ունի բարձր լուծելիություն և առկա բավական քանակության ջուր նոսրացման համար։ Ցամաքային կենդանիները ամոնիակի նման միացությունները վերափոխվում են այլ ազոտային նյութերի, քանի որ շրջապատում ավելի քիչ ջուր կա, և ամոնիակն ինքնին թունավոր է։

Թռչունները արտազատում են իրենց ազոտային թափոնները որպես միզաթթու՝ մածուկի տեսքով։ Չնայած այս գործընթացը նյութափոխանակորեն ավելի թանկ է, այն թույլ է տալիս ջուրն ավելի արդյունավետ պահպանել և այն ավելի հեշտությամբ պահպանվում է ձվի մեջ։ Շատ թռչնատեսակներ, հատկապես ջրային թռչունները, կարող են նաև արտազատել աղ, հատուկ քթի աղային գեղձերի միջոցով, աղային լուծույթը հեռանում է կտուցի քթանցքով։

Միջատների մոտ համակարգը ներառում է Մալպիգյան անոթներ, որը օգտագործվում է նյութափոխանակության ավելորդ նյութերը արտազատելու համար։ Նյութափոխանակության ավելորդ նյութերը տարածվում են, կամ ակտիվորեն տեղափոխվում են անոթներ, որը տեղափոխում է ավելորդ նյութերը աղիքներ։ Այնուհետև նյութափոխանակության ավելորդ նյութերը հեռանում են օրգանիզմից, պարարտանյութի տեսքով։

Արտանետված նյութը կարելի է անվանել նաև արտանետում[5]։ Պաթոլոգիայի մեջ ավելի հաճախ օգտագործվում է արտանետում[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Beckett B. S. (1987)։ Biology: A Modern Introduction։ Oxford University Press։ էջ 110։ ISBN 0-19-914260-2 
  2. «Brian J Ford on leaf fall in Nature»։ www.brianjford.com 
  3. "excretion." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2010
  4. http://www.tutorvista.com/content/science/science-ii/excretion/excretion-plants (չաշխատող հղում)
  5. Oliver and Boyd (1887) The Transactions of the Edinburgh Obstetrical Society, Volume 12, p.169
  6. ejecta. Oxford English Dictionary. Oxford University Press. 2nd ed. 1989.(չաշխատող հղում)
  Ընթերցե՛ք «արտազատում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։