Արտաերկրային բանականության որոնում
Արտաերկրային բանականության որոնում կամ ԱԲՈ նախագիծ կամ SETI նախագիծ (անգլ.՝ SETI, Search for Extraterrestrial Intelligence), արտաերկրային քաղաքակրթությունների որոնման և դրանց հետ կոնտակտի հնարավոր հաստատմանը ուղղված նախագծերի և միջոցառումների ընդհանուր անվանում։ Որոշ աստղագետներ վաղուց կարծում են, որ Տիեզերքում այնքան շատ մոլորակ կա, որ նույնիսկ եթե դրանց շատ փոքր թիվն է պիտանի կյանքի համար, ապա այդ դեպքում նույնիսկ հազարավոր կամ միլիոնավոր մոլորակներ պետք է բնակելի լինեն։ Սակայն ժամանակի ընթացքում քաղաքակրթությունների թվի ռեալիստական գնահատականները զգալիորեն նվազել են և աճել է թերահավատների թիվը (տես՝ Դրեյքի հավասարում, Ֆերմիի պարադոքս)։ Ընդ որում աստղագիտության և ֆիզիկայի վերջին ձեռքբերումները ամրացրել են կյանքի համար պիտանի բազմաթիվ մոլորակային համակարգերի գոյության մասին պատկերացումները[1]։
Պատմություն
խմբագրելSETI նախագիծը սկիզբ է առնում 1959 թվականին, երբ Nature միջազգային գիտական հանդեսում հրապարակվել է Ջուզեպպե Կոկկոնիի և Ֆիլիպ Մորրիսոնի «Աստղամիջյաին հաղորդումների որոնումներ»[2] հոդվածը։ Այդ հոդվածում ռադիոաստղադիտակների ճառագայթվող հասանելի հզորության և զգայունության վերլուծությամբ ցույց էր տրվում , որ ռադիոաստղագիտության նույնիսկ այն ժամանակվա (1959 թվական) զարգացման մակարդակով կարելի էր հնարավոր համարել Երկրի տեխնոլոգիական մակարդակի նման զարգացվածություն ունեցող արտաերկրային քաղաքակրթությունների հայտնաբերմանը այն պայմանով, որ դրանք գտնվում են Երկրից ոչ հեռու մոլորակներում՝ արեգակնային տիպի աստղերի մոլորակային համակարգերում։
Էլեկտրոնի և պրոտոնի մագնիսային պահերի փոխադարձ կողմնորոշմամբ տարբերվող ջրածնի չեզոք ատոմի երկու վիճակի միջով գերբարակ մետակայուն անցումով պայմանավորված, 21 սմ ալիքի երկարության ռադիոճառագայթումը, շուրջ 1420 ՄՀց հաճախությունը՝ ունիվերսալ ֆիզիկական մեծություն է (Տիեզերքում չեզոք ատոմար ջրածնի ճառագայթման ռադիոգիծը)։ Ենթադրվում էր, որ երկրային քաղաքակրթության տեխնոլոգիական զարգացվածությանը հասած տեխնոլոգիապես զարգացած յուրաքանչյուր քաղաքակրթությունը այլ քաղաքակրթությունների կոնտակտների համար ռադիոդիապազոնում ճառագայթելու է հենց այդ ունիվերսալ հաճախությամբ։ Խանգարումների հզորության լուսապատկերային խտությունը 1 ՀՀց-ից ցածր հաճախությամբ, Գալակտիկայի գազում արագ շարժվող էլեկտրոնների ճառագայթմամբ պայմանավորված և 10 ՀՀց-ից վեր հաճախությամբ, որոնք արձակում են թթվածնի և ջրի մոլեկուլները Երկրի մթնոլորտում գերազանցապես բարձր է, ինչը դժվարացնում է կապը աստղամիջյան հեռավորությունների վրա[3], որի համար էլ այդ հաճախությունը առաջարկվում էր որպես ընդունելի որոնումների համար SETI ծրագրով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Article in TIME Magazine «Earth-like Planets May Be Less Common than We Think» By Michael D. Lemonick Read more: http://www.time.com/time/health/article/0,8599,2095436,00.html#ixzz2BdEzZvI9 Արխիվացված 2013-08-23 Wayback Machine
- ↑ Cocconi G., Morrison P. Searching for interstellar communications // Nature. 1959. Vol. 184. P. 844—846.
- ↑ Каку, Митио (2009). "Физика невозможного" . Москва: Альпина Нон-Фикшн. ISBN 978-5-91671-024-3. (перевод с англ. — Kaku, Michio (2008). "Physics of the Impossible" . New York: Doubleday. ISBN 978-0385520690.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արտաերկրային բանականության որոնում կատեգորիայում։ |
- Search for Extraterrestrial Intelligence at Home (SETI@Home)
- The SETI Institute
- Harvard University SETI Program Արխիվացված 2011-08-10 Wayback Machine
- University of California, Berkeley SETI Program
- The eerie silence Expanding the parameters of the search for technological and evolutionary footprints of extrasolar civilizations, beyond only radio signals. (Physics World). March 2, 2010.
- Konoplya, R. A.; Zhidenko, A. (2010). «Passage of radiation through wormholes of arbitrary shape». Physical Review D. 81 (12): 124036. arXiv:1004.1284. Bibcode:2010PhRvD..81l4036K. doi:10.1103/PhysRevD.81.124036.
- Project Dorothy
- Is it true that there could be intelligent life out there?(չաշխատող հղում) physics.org page about SETI
- "SETI: Astronomy as a Contact Sport - A conversation with Jill Tarter" Արխիվացված 2016-04-14 Wayback Machine, Ideas Roadshow, 2013
- The Rio Scale Արխիվացված 2015-09-14 Wayback Machine, a scale for rating SETI announcements.
- Stephen Hawking and Russian tycoon Yuri Milner kick off new search for E.T., $100 million funding to search star catalogue using SETI@home software, July 2015.