Արտադրական հնարավորությունների կոր
Արտադրական հնարավորությունների կոր (անգլ.՝ production–possibility frontier), հաստատուն ռեսուրսներով և տեխնոլոգիայով արտադրվող երկու տարբեր ապրանքների արտադրության հնարավոր համադրության գրաֆիկական ներկայացումը։
Սա մի որոշակի տնտեսության արտադրողականության գրաֆիկական ներկայացումն է, որտեղ ռեսուրսները ֆիքսված են։ Արտադրական հնարավորությունների կորը գրաֆիկորեն ներկայացնում է որևէ տնտեսության առավելագույն արտադրողականությունը երկու տարբեր ապրանքների համար` օգտագործելով ռեսուրսները ամբողջովին և ամենաարդյունավետ ձևով։
Միկրո- և մակրոէկոնոմիկայում այս գրաֆիկը ցույց է տալիս երկու տարբեր ապրանքների համադրություններ, որոնք կարող են արտադրվել մի տնտեսության կողմից` օգտագործելով ֆիքսված քանակով արտադրության գործոններ և արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ։
Մակրոէկոնոմիկայում այն կարող է ներկայացնել երկու ոչ մրցակցային ապրանքների (ինչպիսիք են ֆիքսված կապիտալը և սպառողական ապրանքները) հարաբերակցություն։ Գրաֆիկորեն ներկայացնելով արտադրական հնարավորությունները տրված տեխնիկական և արտադրական ռեսուրսների դեպքում` արտադրական հնարավորությունների կորը ցույց է տալիս մի ապրանքի հնարավոր ամենամեծ քանակությունը` մեկ այլի որոշակի արտադրական մակարդակի դեպքում։
Արտադրական հնարավորություններ կորը սահմանում է արտադրության արդյունավետությունը տրված արտադրական պրոցեսում։ Համեմատվող օբյեկտները կարող են լինել ինչպես ծառայություններ, այնպես էլ ապրանքներ։ Կետը, որը գտնվում է կորի վրա, ցույց է տալիս ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Կորի մակերևույթից ներքև ընկած կետը ցույց է տալիս ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Համադրությունը, որը կարող ենք տեսնել կորի վրա ցույց է տալիս որոշակի տնտեսության նախասիրությունները։ Որևէ տնտեսություն կարող է նախընտրել արտադրել ավելի մեծ քանակությամբ արտադրական ապրանքներ քան սպառողական, կամ հակառակը։
Արտադրական հնարավորությունների կորերը սովորաբար ունենում են ուռուցիկ դեպի վեր, ուռուցիկ դեպի վար կամ գծային ուղղվածություն ունեցող։ Տեսքը կախված է մի շարք հանգամանքներից։ Այն ցուցադրում է մի շարք տնտեսագիտական հասկացություններ ինչպիսիք են ռեսուրսների սահմանափակությունը (հիմնական տնտեսական խնդիր, որին բոլոր հասարակությունները կարող են առնչվել), հնարավորության ծախսը, արտադրական արդյունավետությունը և մասշտաբային տնտեսությունը։
Ուռուցիկ դեպի վեր ուղղված արտադրական հնարավորությունների կորը առաջանում է ներդրվող ռեսուրսների քանակի ավելացումից, աշխատուժի քանակի աճից կամ տեխնոլոգիական զարգացումից։ Նման փոփոխությունը նշանակում է տնտեսական աճ մի տնտեսության համար, որը արտադրում է իր հնարավորությունների առավելագույն չափով։ Տնտեսական աճը կհանգեցնի համեմատվող երկու ապրանքների արտադրական ծավալների մեծացմանը։ Համապատասխանորեն` դեպի ներքև ուղղված արտադրական հնարավորությունների կորը կարող է առաջանալ աշխատուժի կրճատման, հումքի քանակության կրճատման կամ որևէ բնական աղետի հետևանքով առաջացած վնասների դեպում։
Այնուամենայնիվ շատ տնտեսական վայրէջքներ կարող են ցույց տալ ոչ թե արտադրության կրճատում, այլ աշխատուժի և ֆիզիկական ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործում։
Ցուցանիշներ
խմբագրելԱրդյունավետություն
խմբագրելԱրտադրական հնարավորությունների կորը սովորաբար ունենում է աջ կողմում եղած գրաֆիկի տեսքը։ Տնտեսությունը, որը աշխատում է արտադրական հնարավորությունների կորի որևէ կետում, համարվում է արդյունավետ, ինչը նշանակում է, որ անհնարին կլինի որևէ ապրանքի արտադրական ծավալները մեծացնել առանց կրճատելու մեկ այլ ապրանքինը։ Նմանապես, եթե որևէ տնտեսություն աշխատում է կորի մակերևույթից ներքև, ապա այն համարվում է անարդյունավետ, ինչը նշանակում է, որ այն կարող է վերաբաշխել իր ռեսուրսները երկու ապրանքների արտադրական ծավալները ընդլայնելու համար, կամ ամբողջովին ներգրավի իր աշխատուժը արտադրական պրոցեսի մեջ` ավելի արդյունավետ ելք ստանալու համար։
Օրինակ` եթե ընդունենք, որ տնտեսության արտադրության գործոնները չեն փոխվում ժամանակի ընթացքում, տեխնոլոգիական աճ չի նկատվում, և տնտեսությունը աշխատում է կորի որևէ կետում, զենքի արտադրության ծավալները մեծացնելու համար անհրաժեշտ կլինի կրճատել կարագի արտադրության ծավալները։ Եթե արտադրությունը արդյունավետ է, տնտեսությունը կարող է ընտրել գրաֆիկի որևէ կետ. եթե այն ավելի հետաքրքրված է զենքի արտադրությամբ, կարող է ընտրել B կետը, եթե կարագի անհրաժեշտությունը գերազանցում է, ապա՝ C կետը, և կարող է ընտրել D կետը, եթե հավասար քանակությամբ կարագ և զենք է անհրաժեշտ[1]։
Արտադրական հնարավորությունների կորի վրա գտնվող յուրաքանչյուր կետ ցույց է տալիս առավելագույն արդյունավետություն։ Այլ կերպ ասած` մի ապրանքի արտադրական ծավալները չեն կարող ընդլայնվել առանց մյուս ապրանքի ծավալների կրճատման։ Կորի մակերևույթից ներքև ընկած յուրաքանչյուր կետ (կետ A) ցույց է տալիս մի քանակություն, որը կարող է արտադրվել, բայց ավելի արդյունավետ կերպով։ Կորի մակերևույթից դուրս յուրաքանչյուր կետ (կետ X) ցույց է տալիս մի քանակություն որը չի կարող արտադրվել տրված ռեսուրսներով[2]։
Յուրաքանչյուր կետ, որը գտնվում է կորի մակերևույթի վրա կամ նրանից ձախ, կոչվում է հասանելի կետ։ Նրանով ներկայացված քանակությունը կարող է արտադրվել առկա ռեսուրսներով։ Կորից աջ ընկած յուրաքանչյուր կետ ներկայացնում է քանակություն, որը չի կարող արտադրվել առկա ռեսուրսների դեպքում, և կոչվում է անհասանելի կետ։ Կորից ձախ ընկած յուրաքանչյուր կետ կոչվում է անարդյունավետ, քանի որ առկա ռեսուրսները թույլ են տալիս արտադրել մի ապրանքը ավելի մեծ քանակությամբ`չկրճատելով մյուս ապրանքի արտադրվող քանակությունը։ Արդյունավետ կետերը գտնվում են կորի մակերևույթի վրա։ Այս կետերից յուրաքանչյուրում որևէ ապրանքի արտադրական քանակությունը շատացնելու համար անհրաժեշտ է կրճատել մյուսի արտադրական քանակությունը[3]։
Երկու ապրանքով ներկայացվող արտադրական հնարավորությունների կորը թեորիապես պարզեցված տարբերակ է, քանի որ իրական կյանքում մի քանի ապրանքների վերլուծությունը բավականին բարդ գործընթաց է։ Եթե կարողանանք ստանալ մի ապրանքի արտադրական ծավալների վերլուծության արդյունքները, ապա օգտագործելով որոշակի տեխնիկաներ կարող ենք ստանալ մեկ այլ բաղադրյալ ապրանքինը նույնպես[4][5]։
Հնարավորության ծախս կամ այլընտրանքային ծախք
խմբագրելԿորի սկզբնական կետից, եթե արտադրողական ռեսուրսների աճ չի նկատվում, մի ապրանքի արտադրական ծավալների մեծացումը հանգեցնում է մեկ այլնի ծավալների կրճատման։ Կորի մակերևույթի կետերը ներկայացնում են երկու ապրանքների միջև հարաբերակցությունը։ Մի ապրանքի ծավալների կրճատումը մեկ այլնի ծավալները ավելացնելու համար կոչվում է հնարավորության ծախս (անգլ.՝ opportunity cost), քանի որ մի ապրանքի ծավալների մեծացումը կրճատում է մյուսի ծավալների մեծացման հնարավորությունը։ Հնարավորության ծախսը չափվում է մի ապրանքի չարտադրված քանակությամբ[1]։
Արտադրական հնարավորությունների կորի ենթատեքստում հնարավորության ծախսը ուղղակիորեն կապված է կորի տեսքի հետ։ Եթե կորի տեսքը ուղղագիծ է, ապա հնարավորության ծախսը հաստատուն է։ Սակայն հնարավորության ծախսը սովորաբար կարող է փոփոխվել` կախված սկզբնական և վերջնական կետերից։ Աջ կողմում ցուցադրված դիագրամում 10 տուփ ավել կարագ արտադրելը կարագի արտադրության ցածր մակարդակում հանգեցնում է 5 միավոր զենքի կրճատման։ Այս փոփոխությունը նկարագրված է A կետից B կետին անցնելով։ C կետում տնտեսությունն արդեն բավականին մոտ է կարագի արտադրության առավելագույն սահմանագծին։ Այս մակարդակում 10 տուփ ավել կարագ արտադրելը կհանգեցնի 50 միավոր զենքի կրճատման։ Այս փոփոխությունը նկարագրված է C կետից D կետին անցնելով։
Տեսք
խմբագրելԱրտադրական հնարավորություններիկ կորը կարող է կառուցված լինել ռեսուրսների բաշխման կորի և գործոնների ինտենսիվության հիման վրա[6]։ Վերևում բերված օրինակը ամենատարածված օրինակն է[7]։ Այն ներկայացնում է երկու արտադրական սեկտորների գործոնների ինտենսիվության և տեխնոլոգիաների միջև անհավասարությունը։ Մինչ տնտեսությունը ավելի ու ավելի է մասնագիտանում մի ապրանքի արտադրության մեջ, տվյալ ապրանքի հնարավորության ծախսը նույն արագությամբ մեծանում է, քանի որ օգտագործվում են ռեսուրսներ, որոնք ավելի քիչ արդյունավետ են այն արտադրելու համար։ Կարագի արտադրության ծավալների մեծացմանը զուգընթաց աշխատուժը, որը գործում էր զենքի արտադրությունում կտեղափոխվի կարագի արտադրություն։ Սկզբում ամենաքիչ արտադրական հմտություն ունեցող մարդիկ, ովքեր աշխատում են զենքի արտադրությունում, կտեղափոխվեն կարագի արտադրություն։ Այս տեղափոխությունից զենքի արտադրությունը մեծ կորուստներ չի կրի, և այն մեծ ազդեցություն չի ունենա կարագի մեծացող հնարավորության ծախսի վրա։ Այնուամենայնիվ հաջողված կարագի արտադրման գործընթացի ծախսը կմեծանա, քանի որ անհրաժեշտ ռեսուրսները, որոնք ավելի ու ավելի են մասնագիտացած զենքի արտադրությունում, տեղափոխվել են կարագի արտադրություն[8]։
Գծային արտադրական հնարավորությունների կորը առաջանում է, երբ հնարավորության ծախսերը անփոփոխ են[9]։ Այս դեպքում ռեսուրսները մասնագիտացված չեն և կարող են մեկը կյուսին փոխարինել առանց հավելյալ ծախսերի[8]։ Ապրանքները, որոնց արտադրության համար անհրաժեշտ են նման ռեսուրսներ (ինչպիսիք են կարագը և մարգարինը) կունենամ գրեթե ուղղագիծ կոր և գրեթե անփոփոխ հնարավորության ծախս։
Տնտեսական մի իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր հաջորդ միավոր ապրանքը կարող է արտադրվել ավելի քիչ գումարային ծախսով, արտադրական հնարավորությունների կորը կունենա ուռուցիկ դեպի վեր ուղղվածություն։ Արդյունքում մի ապրանքի հնարավորության ծախսը կիջնի մյուսի արտադրության ծավալների մեծացմանը զուգընթաց[10]։
Տեղակայում
խմբագրելԱրտադրական հնարավորությունների կորի տեղակայման երկու հիմնական որոշիչներն են տեխնոլոգիական զարգացվածության աստիճանը տվյալ ժամանակահատվածում և արտադրական ռեսուրսների հասանելի քանակությունը (հումք, աշխատուժ, գործարանային ռեսուրս)։
Արտադրական հնարավորությունների կորը կարող է ունենալ տեղակայման փոփոխություն` ուղղված երկու ուղղությամբ։ Երկարաժամկետ գործունեության դեպքում, եթե տեխնոլոգիան զարգացում է ապրում, կամ արտադրական գործոնների պաշարը մեծանում է, երկու ապրանքների արտադրական ծավալները ընդլայնելու նախադրյալները տնտեսության մեջ մեծանում են։ Այս փոփոխության առաջացման դեպքում տնտեսական աճ է նկատվում։ Նման աճը կհանգեցնի կորի տեղափոխումը դեպի աջ։ Հակառակ իրավիճակում, երբ բնական աղետը, ռազմական բարդ իրադրությունը կամ այլ բացասական գործոններ կրճատում են առկա ռեսուրսների քանակը, արտադրական հնարավորությունների կորը տեղափոխվում է ձախ։
Եթե երկու համեմատվող ապրանքները կապիտալ ներդրումը և ներկայիս սպառողական ապրանքներն են, ապա որքան շատ[11]։ Կորի տեղաշարժը կարող է ցույց տալ` ինչպես է տեխնոլոգիական զարգացումը, որը խթանում է մի ապրանքի արտադրությունը դարձնում կորի փոփոխությունը ավելի շատ ուղղված դեպի մեծ արտադրական խավալ ունեցող ապրանքի առանցքի կողմը գրաֆիկի վրա։ Նմանապես, եթե որևէ ապրանք պահանջում է ավելի մեծ կապիտալ ներդորւմ, և կապիտալ ներդումն էլ զարգանում է ավելի արագ քան մնացած արտադրական գործոնները, ապա աճը և փոփոխությունը ավելի նպաստավոր կլինեն տվյալ ապրանքի համար[2][3]. [12][13].
Այլ գործառույթներ
խմբագրելՄիկրոէկոնոմիկայի շրջանակներում արտադրական հնարավորությունների կորը ցույց է տալիս հնարավորությունները, որոնք կարող են ընտրել անհատները կամ ընկերությունները։ Սահմանումից հետևում է, որ կորի մակերևույթի յուրաքանչյուր կետ արտադրական տեսանկյունից ամենաարդյունավետն է, սակայն շուկայական պահանջարկի տեսանկյունից որոշ կետեր կարող են լինել ավելի շահութաբեր քան մյուսները։ Որևէ ընկերության համար հավասարակշռության կետը կլինի կորի մակերևույթի այն կետը, որը ամենաշահութաբերն է[14]։
Մակրոէկոնոմիկայի տեսանկյունից, արտադրական հնարավորությունների կորը ցույ է տալիս արտադրական հնարավորություններ, որոնք հասանելի են ազգին կամ տնտեսությանը տրված ժամանակահատվածի համար։ Ավանդականորեն այն օգտագործվում է ներդրման հնարավորությունները պարզելու համար։ Այնուամենայնիվ, տնտեսությունը կարող է լինել արտադրապես արդյունավետ առանց բաշխվածության արդյունավետության անհրաժեշտության։ Շուկայական սխալը (ոչ կատարյալ մրցակցությունը կամ մենաշնորհները), սոցիալական կառավարման համակարգի որոշ մարմիններ (կառավարություն) կարող են առաջադրել սխալ համադրություն արտադրական հնարավորությունների կորի վրա` համամետած այն իրավիճակին, որը սպառողները կուզենային տեսնել։ [15]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lipsey, Richard G. An introduction to positive economics (fourth ed.). Weidenfeld & Nicolson. էջեր 57–8. ISBN 0-297-76899-9.
- ↑ Standish, Barry. Economics: Principles and Practice. South Africa: Pearson Education. էջեր 13–15. ISBN 978-1-86891-069-4.
- ↑ other, Attainable. Principles of Microeconomics. Canada: McGraw-Hill Ryerson Limited. էջ 37. ISBN 978-0-07-040144-0.
- ↑ Samuelson, Paul A. (1947). Foundations of Economic Analysis. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-674-31300-3.
- ↑ Chacholiades, Miltiades (1986). Microeconomics. New York: Macmillan. էջեր 97. ISBN 0-02-320560-1.
- ↑ Stolper, Wolfgang F.; Samuelson, Paul A. (1941). «Protection and Real Wages». Review of Economics Studies. The Review of Economic Studies, Vol. 9, No. 1. 9 (1): 58–74. doi:10.2307/2967638. JSTOR 2967638.
- ↑ Barthwal, R. R. (2007). Industrial Economics: An Introductory Text Book. էջ 31.
- ↑ 8,0 8,1 Anderson, David (2004). Cracking the AP Economics Macro Micro Exam. Princeton Review. էջեր 37–8. ISBN 978-0-375-76384-7.
- ↑ Hall, Robert Ernest; Lieberman, Marc (2008). Macroeconomics: principles and applications. Mason, OH: Thomson/South-Western. էջ 466. ISBN 0-324-42146-X.
- ↑ Choi, Eun Kwan; Harrigan, James (2003). Handbook of international trade. Malden, MA: Blackwell Pub. էջեր 192–3. ISBN 0-631-21161-6.
- ↑ Samuelson, Paul A., and William D. Nordhaus (2004). Economics. Ch. 1, "Figure 1-5. Investment for Future Consumption Requires Sacrificing Current Consumption."
- ↑ Krugman, Paul R. (2004). International economics: theory and policy (sixth ed.). 清华大学出版社. էջեր 100–1. ISBN 978-7-302-07889-0.
- ↑ Gillespie, Andrew (2007). Foundations of Economics, "The production possibility frontier (curve): the PPF or PPC" (press +). Oxford University Press. Access date 6 January 2010 .
- ↑ Coelli, Time; Prasada Rao, D. S.; Battese, George E. (1998). An Introduction to Efficiency and Productivity Analysis. Springer. էջեր 59–60. ISBN 978-0-7923-8062-7.
- ↑ Farrell, M. J. (1957). «The Measurement of Productive Efficiency». Journal of the Royal Statistical Society. Journal of the Royal Statistical Society. Series A (General), Vol. 120, No. 3. 120 (3): 253–290. JSTOR 2343100.
Գրականություն
խմբագրել- Nicholson, Walter (2005). Microeconomic Theory: Basic Principles and Extensions. Thomson/South-western. էջեր 339–345. ISBN 0-324-27086-0.
- Samuelson, Paul A. (1967). «Summary on Factor-Price Equalization». International Economic Review. International Economic Review, Vol. 8, No. 3. 8 (3): 286–295. doi:10.2307/2525536. JSTOR 2525536.
- Samuelson, Paul A. (1962). «The Gains from International Trade Once Again». Economic Journal. The Economic Journal, Vol. 72, No. 288. 72 (288): 820–829. doi:10.2307/2228353. JSTOR 2228353.
- Samuelson, Paul A. (1971). «Ohlin Was Right». Swedish Journal of Economics. The Swedish Journal of Economics, Vol. 73, No. 4. 73 (4): 365–384. doi:10.2307/3439219. JSTOR 3439219.
- Samuelson, Paul A. (1947, Enlarged ed. 1983). Foundations of Economic Analysis. Ch. VIII for welfare economics mathematical expression of PPF.
- Bator, Francis M. (1957). «The Simple Analytics of Welfare Maximization». American Economic Review. 47 (1): pp. 22–59.
- Martin, John P. (1976). «Variable Factor Supplies and the Heckscher-Ohlin-Samuelson Model». Economic Journal. The Economic Journal, Vol. 86, No. 344. 86 (344): 820–83. doi:10.2307/2231455. JSTOR 2231455.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |