Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Արվեստի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arte, Munal), Մեքսիկայի ազգային արվեստի թանգարան Մեխիկոյի պատմական կենտրոնում։ Թանգարանը տեղակայված է նեոդասական ոճով կառուցված Tacuba 8 հասցեում գտնվող շինությունում։ Թանգարանում ներկայացվում է Մեքսիկայի արվեստի պատմությունը 16-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դար։ Թանգարանի մոտ է գտնվում Մանուել Տոլսնի կերտած Իսպանիայի Չարլզ IV-ի ձիարձանը, ով միապետ էր մինչև Մեքսիկայի անկախացումը։ Թանգարանը եղել է Սոկալոյում, սակայն տեղափոխվել է տարբեր վայրեր։ Ներկայիս վայրում թանգարանը հանգրվանել է 1979 թվականից։

Արվեստի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունԿուաուտեմոկ
ՎայրՄեխիկո քաղաքի պատմական կենտրոն
Մասն էԱրվեստի և գրականության ազգային ինստիտուտ[1]
ՀասցեCalle Tacuba 8. Centro Histórico06000
Հիմնադրվել է1982
Մակերես3500±1 քառակուսի մետր
ՏնօրենՄիգել Ֆերնանդես Ֆելիքս
Անցում Allende մետրոյի կայարան
Bellas Artes մետրոյի կայարան
Կայքmunal.mx(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Որմնանկար Արվեստի ազգային թանգարանի առաստաղին

Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին որպես Արվեստի ազգային թանգարան, վերաբացվել է 2000 թվականին որպես MUNAL` հագեցած տեխնիկական բարեփոխումներով։ Թանգարանը կենտրոնացած է 16-րդ դարից մինչև 20-րդ դարի մեքսիկական և միջազգային արվեստի ցուցահանդեսների, ուսումնասիրությունների և տարածման գործում։ Մշտական հավաքածուն կազմում է ավելի քան 3,000 նմուշ, որը ներկայացված է 5,500 մ2 ցուցասրահներում։ Թանգարանը համարվում է Գեղարվեստի պալատի բաժին և որպես այդ կառույցի մաս ներգրավված է Մեքսիկայի գեղարվեստի պահպանման, ցուցադրման և ուսումնասիրման հարցերում։ Թանգարանը կազմակերպում է սեմինարներ։ Թանգարանում գործում են կամավոր նախագծեր, ինչպիսիք են Voluntariado և Amigos de MUNAL ընկերակցությունները[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://inba.gob.mx/museos
  2. «MUNAL» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել