Արսեն Կրիտյան
Արսեն Վարոսի Կրիտյան (1850[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1910[1]), հայ ազատագրական շարժման գործիչ, մանկավարժ։
Արսեն Կրիտյան | |
---|---|
Ծնվել է | 1850[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1910[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական և ուսուցիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է արհեստավորի ընտանիքում, սովորել տեղի հոգևոր և գավառական դպրոցներում։ Մասնավոր դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն և այլն։ Գրել է արձակ և չափածո գործեր։ 1869 թվականի ապրիլին Կրիտյանի ղեկավարությամբ Ալեքսանդրապոլում հիմնադրվել է առաջին ազգային-ազատագրական գաղտնի խմբակը՝ Բարենպատակ ընկերությունը՝ . 1875 թվականի ապրիլին ոստիկանությունը Կրիտյանի բնակարանում հայտնաբերել է արգելված մի շարք գրքեր, կոչեր և այլն։ Կրիտյան դատապարտվել է մեկ և կես տարվա բանտարկության։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 691)։ |