Արսենի Պոպով
Արսենի Սերգեևիչ Պոպով[1](մարտի 20, 1983, Օմսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կատակերգու, դերասան և դիզայներ։ «Իմպրովիզատորներ» շոուի դերասան և «Իմպրովիզացիա. Թիմերը» շոուի ժյուրիի անդամ։
Արսենի Պոպով ռուս.՝ Арсений Попов | |
---|---|
Հասակը | 190սմ |
Ծնվել է | մարտի 20,1983 |
Ծննդավայր | Օմսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Ռուսաստան |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | կատակերգու, դերասան, դիզայներ |
Ժանրեր | իմպրովիզացիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1983 թվականի մարտի 20-ին Օմսկ քաղաքում[2] ինժեներներ Սերգեյ և Տատյանա Պոպովների ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ծնողների պնդմամբ, ընդունվել է Ֆ.Դոստոևսկի անվան Օմսկի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ[2], սակայն կատճ ժամանակ այնտեղ ուսումնառելուց հետո հասկացավ, որ ցանկանում է դերասան դառնալ, և ընդունվեց նույն համալսարանի Մշակույթի և արվեստի ֆակուլտետ։ 2006 թվականին ավարտել է Վադիմ Ստանիսլավովիչ Ռեշետնիկովի կուրսը և ստացել «Դրամատիկական թատրոնի և կինոյի արտիստ» մասնագիտության դիպլոմ[3]։
Համալսարանն ավարտելուց հետո Արսենին աշխատել է Դրամատիկական լիցեյի թատրոնում, ինչպես նաև Օմսկի հեռուստատեսության հաղորդավար[4]։
Այդ ժամանակ «ՉելոՎԵԿ» պլաստիկ դրամատիկական թատրոնը Ուլան-Ուդեից տեղափոխվեց Օմսկ, որին միացավ Արսենին, ինչի արդյունքում 2007 թվականին տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ[5]։ Այդ ժամանակ նա փորձում էր կինոկարիերա սկսել և նկարահանվեց «Ձուլարան» հեռուստասերիալում, ինչպես նաև «Պայմանագրային կին» մելոդրամայի դրվագներից մեկում[6]՝ էպիզոդիկ դերում։
Շուտով նա հանդիպում է «Իմպրովիզացիա» շոուի իր ապագա գործընկերոջը՝ Սերգեյ Մատվիենկոյին, որն այն ժամանակ «CraZy» իմպրովիզացիոն թատրոնի դերասան էր։ Շուտով Պոպովին հաջողվում է դառնալ թատրոնի դերասան։ Ժամանակի ընթացքում «CraZy» իմպրովիզացիոն թատրոնը (գլխավոր դերասանական կազմով՝ Արսենի Պոպով - Սերգեյ Մատվիենկո - Անտոն Զախարին) դառնում է Սանկտ Պետերբուրգի լավագույն իմպրովիզացիոն շոուներից մեկը[5]։
2011-ին Պոպովը մասնակցել է «Մեր դրամարկղը» շոուին, իսկ 2012-ին Մատվիենկոյի հետ միասին մասնակցել է MUZ-TV հեռուստաալիքի «Battle for Air» հեռուստաշոուին։ Ո՛չ Պոպովը, ո՛չ Մատվիենկոն չդարձան ծրագրի հաղթող, բայց նրանք հասան շոուի եզրափակիչ և նկարահանվեցին «Տոչկա Յու» կատակերգական ծրագրի մի քանի դրվագներում[5]։
2013-ին տարածաշրջանային Comedy Club-ի հավաքի ժամանակ ՏՆՏ հեռուստաալիքի ստեղծագործական պրոդյուսեր Վյաչեսլավ Դուսմուհամետովը հետաքրքրվեց CraZy-ի գործունեությամբ։ Բանակցությունների արդյունքում CraZy թատերախումբը միավորվեց մեկ այլ իմպրովիզացիոն խմբի՝ Վորոնեժի թատրոնի «Հակասական հարց»-ի դերասանների հետ, որտեղ ընդգրկվեցին Պոպովի ապագա գործընկերները «Իմպրովիզացիա» շոուում Անտոն Շաստունը և Դմիտրի Պոզովը, ինչպես նաև. շոուի պրոդյուսեր Ստանիսլավ Շեմինովը։
Նոր շոուի ձևաչափի վրա աշխատելը և թատերական ձևաչափը հեռուստատեսայինի վերածելու փորձը տևեց գրեթե երեք տարի։ Երկու անհաջող պիլոտային դրվագներից հետո՝ Անտոն Զախարինի հեռանալը թիմից և Վորոնեժի մեկ այլ դերասան Անդրեյ Անդրեևի տեղափոխումը նախագծի ստեղծագործական թիմ, ձևավորվում է «Իմպրովիզացիա» ապագա շոուի դերասանական կազմը՝ Դմիտրի Պոզով, Սերգեյ Մատվիենկո, Անտոն Շաստուն և Արսենի Պոպով։
Այս դերասանական կազմով դերասանները նկարահանում են երրորդ պիլոտային դրվագը, և արդյունքում 2016 թվականի փետրվարի 5-ին ՏՆՏ ալիքով տեղի ունեցավ «Իմպրովիզացիա» շոուի առաջին դրվագը։ Հաղորդումը դրական արձագանքներ է ստացել հեռուստադիտողների և լրագրողների կողմից և թողարկումից ի վեր մշտապես եղել է 14-ից 44 տարեկան տարիքային կատեգորիայի առաջատարների թվում։ Բացի հեռուստատեսային նախագծի վրա աշխատելուց, Արսենին զարգացնում է իր դերասանական կարիերան։ 2019 թվականին նա նկարահանվել է ռուսական ռեյվ-փոփ-փանկ խմբի՝ Little Big-ի «I՚m Ok» տեսահոլովակում։ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Gypsy»[7] կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որում Արսենին կերտեց գլխավոր կերպարին։ 2021 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Գիշատիչներ»[8] լիամետրաժ կատակերգության պրեմիերան, որտեղ Արսենին խաղաց գլխավոր դերերից մեկը։
Այլ գործունեություն
խմբագրել2016 թվականից Արսենին շապիկների դիզայներ է իր սեփական ապրանքանիշի՝ «Remove the Fish»-ի համար։ Շապիկների վրա գրությունները գրեթե միշտ կապված են «Իմպրովիզացիա» շոուի հետ[9]։
2020 թվականի հունիսի 25-ից Արսենին դարձել է Instagram-ի Lenta խանութի «ՆԱԽԱՈՒՐԲԱԹ» բաժնի հաղորդավարներից մեկը։
2021 թվականի նոյեմբերի 22-ից DreamApp YouTube ալիքում թողարկվել են համանուն շոուի դրվագներ, որտեղ հաղորդավարն է Արսենի Պոպովը, և մասնակիցները փորձում են ֆիլմի կամ սերիալի իրենց գաղափարը վաճառել մի քանի հայտնի պրոդյուսերների/ռեժիսորների[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Арсений Попов: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «Арсений Попов - Импровизация: биография, фото, возраст, инстаграм (ТНТ)». Участники популярных шоу (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «ПОПОВ Арсений Сергеевич - биография, новости, фото, дата рождения, пресс-досье. Персоналии ГлобалМСК.ру». www.globalmsk.ru. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Городецкий, Антон. «Арсений Попов, «Импровизация» на ТНТ: «У нас в стране столько людей занимаются не тем, чем хотят» | MAXIM». www.maximonline.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Время от времени подкаст #12 Арсений Попов, Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին
- ↑ Cast, Kinolift |. «Арсений Попов Фильмография Актёр Kinolift | Cast». Kinolift | Cast - Поиск актеров. Кастинги. Онлайн пробы. (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Manegree - Gypsy (Short movie, 2019), Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին
- ↑ «Алёна Бабенко вступает в борьбу с лайф-коучем в трейлере комедии «Хищники»». Кино-Театр.Ру. 2021 թ․ հունվարի 13. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Арсений Попов: «Я хихикаю от всяких шуточек, иногда даже от своих»». weacom.ru. 2017 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «DreamApp - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Арсений Попов, «Импровизация»: «Сказать мужчине, что у него нет чувства юмора, — это как сказать женщине, что она толстая»Արխիվացված 2021-01-17 Wayback Machine
- «У нас получается добрая и юмористическая „Пила“»: Арсений Попов рассказал все про «Импровизацию»Արխիվացված 2021-01-16 Wayback Machine
- Время импровизации: авангардная съемка + любимые мемы Арсения ПоповаԱրխիվացված 2021-01-15 Wayback Machine
- Актеры шоу «Импровизация»: «Мы хорошо смогли бы сыграть в каком-нибудь сериале вчетвером»Արխիվացված 2021-01-16 Wayback Machine
- В бары ходят стюардессы, кассиры и качки — чтобы пить и танцевать. Об этом новый клип Little Big на песню «IʼM OKAY»Արխիվացված 2021-06-13 Wayback Machine