Արջնդեղ թունավոր
Արջնդեղ թունավոր | |
Արջնդեղ թունավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ցեղ | Արջնդեղ (Agrostemma) |
Տեսակ | Արջնդեղ թունավոր (A. githago) |
Միջազգային անվանում | |
Agrostemma githago |
Արջնդեղ թունավոր (լատին․՝ Agrostémma githágo), մեխակազգիների ընտանիքի երկշաքիլավոր, գարնանային, ձմեռող, տիպիկ անցողիկ բուսատեսակ։ Ունի ամուր, ուղղահայաց, բավականին խորը թափանցող արմատային համակարգ։ Բույսի ամբողջ վերգետնյա մասը, մինչև ծաղկի բաժակաթերթերի ծայրը, պատված է բարակ ու երկար մազմզուկներով։ Գծային տերևները ցողունի վրա նստած են զույգ-զույգ։ Դրանից դուրս են գալիս երկրորդային տերևները։
Գրեթե յուրաքանչյուր ճյուղավորման ծաղիկները ցողունների ծայրին նստած են մեկական հատով, խոշոր են, ունեն վառ կարմիր պսակաթերթեր, անհոտ են։
Պտուղը ձվաձև տուփիկ է և պարունակում է 30-40 երիկամաձև, կլորավուն սերմեր։ Դրանք ունեն սև գույն, խամրած են, ծածկված են ելուններով։ Մեկ բույսը կարող է տալ մինչև 300 սերմ, որոնք կարող են ծլել նույն տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը։
Տարածված են գրեթե ողջ Եվրոպայում և Ասիայում։ Սերմերը թունավոր են, պարունակում են 5-6 տոկոս սապոննիններ, գիտագին։
Աղբյուրներ խմբագրել
- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջնդեղ թունավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջնդեղ թունավոր» հոդվածին։ |