Արուս Տիգրանյան

Հայ լրագրող

Արուսյակ Տիգրանի Տիգրանյան (օգոստոսի 16, 1995(1995-08-16)[1], Երևան, Հայաստան), հայ լրագրող, հաղորդավարուհի, դերասանուհի։

Արուսյակ Տիգրանի Տիգրանյան
Դիմանկար
լրագրող, հաղորդավար, դերասանուհի
Ծնվել էօգոստոսի 16, 1995(1995-08-16)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԱրթիկ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող

Կենսագրություն

խմբագրել

Հայաստանի ժողովրդական արտիստ,դերասան Ազատ Գասպարյանի թոռնուհին է։

Արուսիկ Տիգրանյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 195 միջնակարգ դպրոցում։ 2013 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 2017 թվականին։

2020 թվականին մեկնարկել է սեփական հեղինակային «Արու՛ս, հասի՛ր» նախագիծը Արմենիա հԸ-ի եթերում։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսնացել է «Օնեքս» ընկերության համահիմնադիր Հարութ Աբրահամյանի հետ։ 2023 թվականի մարտի 2-ին ծնվել է Արուս Տիգրանյանի և Հարութ Աբրահամյանի առաջնեկը։ Նրանք դուստր են ունեցել,որին անվանակոչել են Արփի[2][3]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

2017 թվականին աշխատել է Շանթ հեռուստաընկերությունում, որպես լրագրող։ Նույն թվականի հոկտեմբերից Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Լավ Երեկո» հաղորդման «Արդարության հետքերով Արուսի հետ» էջի հեղիանակ[4]։

2019 թվականին նկարահանվել է Արմենիա ՀԸ «Ֆուլ հաուս» սիթքոմում[5]։

2020 թվականին Արմենիա ՀԸ «Կինստագրամ» սիթքոմում[6]։

2020 թվականին մեկնարկել է սեփական հեղինակային «Արու՛ս, հասի՛ր» նախագիծը Արմենիա ՀԸ եթերում[7]։

2021 թվականին նկարահանվել է «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել