Արուս Սիրադեղյան

հայ նկարիչ, ժողովրդական վարպետ

Արուս Սեյրանի Սիրադեղյան ( հունիսի 26, 1971(1971-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ժողովրդական վարպետ։

Արուս Սիրադեղյան
Ծնվել էհունիսի 26, 1971(1971-06-26) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Արուս Սիրադեղյանը ծնվել է 1971 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 114 դպրոցը, Երևանի ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետը[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

1994-1999 թվականներին խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ 2001 թվականին Շվեդիայի Կրիստիանշտատ քաղաքում մասնակցել է «Քաղաքի լավագույն նկարիչներ» խորագրով խմբակային ցուցահանդեսին։ 2016 թվականի սեպտեմբերին Երևանում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ «Կավ և կտավ» խորագիրը կրող ցուցահանդեսին[1][2]։ 2016 թվականին ցուցահանդես է ունեցել Իտալիայում[3]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

2001-2003 թվականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեդիայի Օնեստատ, Մալմոր և Գյոթեբորգ քաղաքներում։ 2016 թվականին Երևանի ժողովրդական արվեստի կենտրոնում կայացել է Արուս Սիրադեղյանի «Պենտագրաֆիկա» խորագիրը կրող ցուցահանդեսը[1]։

«Պենտագրաֆիկա» խմբագրել

«Պենտագրաֆիկա» տերմինը Արուս Սիրադեղյանը հորինել է՝ ելնելով իր աշխատանքների առանձնահատկությունից։ Պենտոգրամը կամ Սողոմոնի կնիքը ամենատարածված երկրաչափական ձևերից մեկն է։ Այն ունի 5 անկյուն, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի առանձին տարերք՝ ջուր, կրակ, հող, օդ և եթեր։

  Իմ ստեղծագործությունները աբստրակցիա չեն։ Աբստրակցիան անառարկա արվեստն է, իսկ իմ աշխատանքների գլխավոր հերոսները պենտոգրամի 5 տարրերն են։ Ուստի իմ ստեղծագործական ոճը կարելի է անվանել պենտագրաֆիկա, որտեղ պատկերները ստացվում են 5 միջոցներով՝ գծով, գույնով, ստվերով, հարթություններով և ծավալներով։
- Արուս Սիրադեղյան
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Պենտագրաֆիկա». Արուս Սիրադեղյանի անհատական ցուցահանդեսը (10.12-15.12.2016)
  2. «Իմ աշխարհը ներկայացնելով մերկանում եմ, ինձ դուր է գալիս մերկանալ (ֆոտոշարք)». www.hraparak.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Arusi Siradeghyan».

Արտաքին հղումներ խմբագրել