Արուսյակ Թամրազյան

հայ երաժշտագետ, երգեհոնահար

Արուսյակ Հրաչյայի Թամրազյան (հոկտեմբերի 30, 1980(1980-10-30), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, երգեհոնահար։ Արվեստագիտության թեկնածու (2016 թվական)[1]։

Արուսյակ Թամրազյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1980(1980-10-30) (43 տարեկան)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ և երգեհոնահար
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և ՀՀ ԳԱԱ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը (1998 թվական, դասատու՝ Ս. Սարաջյան), Երևանի պետական երաժշտագիտության (2003 թվական) և երգեհոնի (2005 թվական, Ալիսա Ադամյանի դասարան) բաժինները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (2011 թվական, ղեկավար՝ Աննա Ասատրյան

2004–2009 թվականներին հատուկ ծրագրով աշխատել է երեխաների հետ, հանդես եկել երգեհոնային մենահամերգներով, հրատարակել էսսեներ, հեքիաթների ժողովածու (2009 թվական)։

2005 թվականից՝ Մատենադարանի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի գիտաշխատող։ Ուսումնասիրության ոլորտները՝ հայ միջնադարյան արվեստի տեսություն, գեղագիտություն, խորհրդաբանակաև մեկնողական համակարգ (մասնավորապես՝ նորպլատոնական գեղագիտ-իմացաբանական կատեգորիաները և միջնադարյան արվեստի տեսությունը), համապարփակ խորհրդաբանության արտացոլումը երաժշտության վերապրման և տեսության մեջ, խազագրություն, երաժշտածիսական Մանրուսման ձեռագրեր, Հովհաննես Պլուզ Երզնկացու, Ներսես Լամբրոնացու մեկնությունները, Գրիգոր Նարեկացու[2] խորհրդաբանության որոշ հատկանիշներ։

2021 թվականին եղել է Ցյուրիխի համալսարանի Ցյուրիխի անտիկ ուսումնասիրությունների կենտրոնի կրթաթոշակակիր[3]։

Երկեր խմբագրել

  • Էսսեներ և ուսում­նասիրություններ, Ե., 2013:
  • Գրիգոր Նարեկացուն վերագրվող "Մեկնութիւն "Ո՞վ է դա"-ի" երկը։ Արուսյակ Թամրազյան։ Նաիրի, 2019։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  2. Թամրազյան, Արուսյակ (2019). Գրիգոր Նարեկացուն վերագրվող "Մեկնութիւն "Ո՞վ է դա"-ի" երկը. Nairi. ISBN 978-5-550-01834-7.
  3. Dr. Arusyak Tamrazyan, ZAZH-Stipendiatin
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։