Արունդելի հին ձեռագրերի ժողովածու

Արունդելի հին ձեռագրերի ժողովածու (Codex Arundel, Բրիտանական գրադարան, Արունդել, 263), հանդիսանում է գրառված էջերի մի հավաքածու՝ գրված Լեոնարդո դա Վինչիի ձեռամբ և թվագրվում է մոտավորապես 1480-1518 թվականներով։ Ձեռագրերի ժողովածուն պարունակում է մի շարք գիտական շարադրանքներ տարբեր առարկաներից՝ ներառելով մեխանիկան և երկրաչափությունը։ Հին ձեռագրերի ժողովածուի անունը ծագել է Արունդելի կոմսի անունից, ով էլ ձեռք էր բերել ժողովածուն Իսպանիայում, 1630 թվականին։ Այժմ այն Բրիտանական գրադարանի Արունդելի ձեռագրերի մաս է կազմում։

Արունդելի հին ձեռագրերի ժողովածուի 24-րդ էջը․ ջրասուզակների համար ստորջրյա շնչառական սարքի ուսումնասիրություն

Նկարագրություն խմբագրել

Ձեռագիրը պարունակում է տարբեր չափերի 283 թղթե տերևներ, որոնց մեծ մասը մոտավորապես 22սմx16սմ է[1]։ Միայն տերևներից մի քանիսն են դատարկ։ Երկու ֆոլիոները՝ 100 և 101, երկու անգամ սխալ են համարակալվել։ Հին ձեռագրերի ժողովածուն Լեոնարդոյի հավաքածուն է, որը ներկայացնում է նրա աշխատանքային կյանքի բոլոր շրջանները՝ շուրջ 40 տարի՝ 1478-1518 թվականները[2]։ Այն պարունակում է կարճ քննախոսություններ, նշումներ և գծագրեր թռչունների թռիչքի, մեխանիկական տարբեր առարկաների մասին։ Լեոնարդոյի տեքստից պարզ է դառնում, որ նա միատեղել է էջերը կարգի բերելու և հրատարակելու մտադրությամբ[3]։ Սովորաբար, Լեոնարդոն օգտագործել է ֆոլիոյի թղթի մեկ թերթ յուրաքանչյուր առարկայի համար, այնպես, որ յուրաքանչյուր ֆոլիո ներկայացներ փոքրիկ կապակցված գիտական շարադրություն՝ տվյալ առարկայի տեսանկյունից՝ գրված և տարածված լինելով երկու կողմերի վրայով, էջերի համարների դիմաց։ Այս կարգավորումը կորսվել է գիրքը ավելի ուշ կապողների կողմից, ովքեր կտրել էին էջերի ֆոլիոները և դրել մեկը մյուսի գագաթին՝ դրանով իսկ մի քանի մասերում բաժանելով շատ առարկաներ և արդյունքում ունեցել մի կարգ, որն անկանոն է թվում[3]։

Այն նման է Լեչեսթերի հին ձեռագրերի ժողովածուին, որը նաև գրառումների, դիագրամների, ուրվանկարների և նախագծերի հավաքածու է[3]։ Արունդելի հին ձեռագրերի հավաքածուն ճանաչվել է որպես երկրորդ կարևոր նշանակության հավաքածու՝ զիջելով Ատլանտիկուսի հին ձեռագրերի ժողովածուին[2]։

Պատմություն խմբագրել

Ձեռագիրը գրվել է 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբում Իտալիայում։ Էջերի մեծամասնությունը կարող ենք թվագրել 1480-1518 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[4]։ Շատ քիչ բան է հայտնի ձեռագրի վաղ սկզբնաղբյուրի մասին՝ մինչև Լոնդոնի թագավորական ընկերության կողմից ձեռք բերվելը[1]։

Ձեռագիրը 17-րդ դարի սկզբում ձեռք է բերել նկարների կոլեկցիոներ և քաղաքական գործիչ Արունդելի երկրորդ կոմսը (1585-1646)՝ Թոմաս Հովարդը։ Նորֆոլկի վեցերորդ դուքս Հենրի Հովարդը (1628-1684) ներկայացնում էր Լոնդոնի թագավորական ընկերությունը 1667 թվականին։ 1681 թվականին ձեռագիրն առաջին անգամ գրացուցակվել է գրադարանավար Ուիլյամ Փերիի կողմից՝ որպես գիտական և մաթեմատիկական նոթատետր[5]։

1831 թվականին Բրիտանական թանգարանը Թագավորական ընկերությունից ձեռք բերել է շուրջ 549 Արունդելի այլ ձեռագրեր (Արունդելի հավաքածուի կեսը)։ 1834 թվականին այն գրացուցակվել է Բրիտանական թանգարանի կողմից։ Այն տեղակայված է Բրիտանական գրադարանում (Arundel 263):

Վերջին ճշգրիտ վերատպությունը լույս է տեսել 1998 թվականին[6]։ 2007 թվականի հունվարի 30-ին ձեռագիրը դարձել է Բրիտանիայի գրադարանի «Թերթելով էջերը» (Turnings the Pages) ծրագրի մի մասը, երբ այն ամբողջությամբ թվայնացվել է Լեչեսթերի հին ձեռագրերի ժողովածուհի հետ՝ հասանելի դառնալով 2․0 ձևաչաձով[7][8]։ Լեոնարդոյի հուշատետրերի այս երկու ձեռագրերը առցանց վերամիավորել են[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «''An Introduction to Leonardo da Vinci's Codices Arundel and Leicester''» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  2. 2,0 2,1 Carlo Pedretti, Introduction to Leonardo's Codex Arundel Արխիվացված 2019-12-07 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 Katrina Dean, Keeping books of nature: An introduction to Leonardo da Vinci’s Codices Arundel and Leicester, British Library [1] Արխիվացված 2019-07-11 Wayback Machine
  4. Codex Arundel at the Leonardo the ideal city
  5. Librorum Manuscriptorum Bibliotechae Norfociane in Collego Greshamensi ... accurate Guilielmo Perry, in Edward Bernard, Catalogi Manuscriptorum Angliae, 1697, vol. 2, 74-84, No 254.
  6. Leonardo da Vinci, Il Codice Arundel 263 nella British Library, ed. by Carlo Pedretti, 2 vols (Florence: Giunti, 1998)
  7. Codex Arundel(չաշխատող հղում) at the Art&Design'09
  8. «Tunning the PagesTM». Armadillosystems.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  9. Leonardo notebooks reunited online Արխիվացված 2008-06-07 Wayback Machine at the British Library


Գրականության ցանկ խմբագրել

  • Leonardo da Vinci, Il Codice Arundel 263 nella British Library, ed. by Carlo Pedretti, 2 vols (Florence: Giunti, 1998)
  • Nicholl Ch., Leonardo da Vinci, Lot wyobraźni, Warsaw 2006, W.A.B., 83-7414-220-0 (Լեհերեն)
  • Philip Howard, The British Library: A Treasure House of Knowledge (London: Scala Publishers, 2008), no. 41.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արունդելի հին ձեռագրերի ժողովածու» հոդվածին։