Արշավիր Թորամանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Խորենի Թորամանյան (հունիսի 20, 1927[1], Բուխարեստ, Ռումինիա - 2009, Երևան, Հայաստան), ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության դոկտոր (1974), պրոֆեսոր (1977): Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1973)[2]։
Արշավիր Թորամանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1927[1] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | 2009 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1954) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ճարտարապետության դոկտոր (1974) |
Մասնագիտություն | ճարտարապետության պատմաբան |
Աշխատավայր | ՀԱՊՀ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրելԱրշավիր Թորամանյանը ծնվել է 1927 թվականի հունիսի 20-ին, Բուխարեստ քաղաքում։ 1948 թվականին հայրենադարձել է։ 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1965-1978 թվականներին դասավանդել է Քիշնևի պոլիտեխնիկական ինստիտուտում (1975-1978 թվականներին՝ ճարտարապետության ամբիոնի վարիչ), 1978 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1988-1991 թվականներին՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական ճարտարապետության, 1991-1994 թվականներին՝ ճարտարապետության տեսության և պատմության ամբիոնների վարիչ)[3]։
Աշխատությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի, Մոլդովայի, նաև Բալկանյան երկրների ճարտարապետության պատմությանն ու մշակութային առնչություններին, Հայաստանի, Մոլդովայի, Ռումինիայի տարածքներում հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը[4], Հայաստանի ճարտարապետության և քրիստոնյա Արևելքի ու Հարավ-արևելյան Եվրոպայի շինարվեստի հետ նրա կապերին[5]։
Մահ
խմբագրելՄահացել է 2009 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը[6]։
Երկեր
խմբագրել- К вопросу об армяно-молдавских архитектурных связах / А. Х. Тораманян, АН АрмССР. Б. м., Б. и., 1972.[7]
- Об архитектуре крепостных сооружений Молдавии: Армянские параллели) / А. Х. Тораманян, АН АрмССР., Б. м.: Б. и., 1974.[8]
- Армянские архитектурные памятники Молдавии XIV в. / Аршавир Тораманян, АН АрмССР, Ин-т искусств, II Междунар. симп. по арм. искусству. Ереван, Изд-во АН АрмССР, 1978.[9]
- Զվարթնոց, Գագկաշեն։ [Ճարտարապետական գիտական ուսումնասիրություն], Երևան, «Սովետական գրող», 1984 (համահեղինակ)[10]։
- Մոլդավիայի հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1986[11]։
- Крестовокупольные композиции Армении и Византии V-VII веков / С. Х. Мнацаканян, Отв. ред. А. Х. Тораманян, Ин-т искусств АН АрмССР. Ереван, Изд-во АН АрмССР, 1989.
- Из истории строительной деятельности армян в Молдавии, М., 1991.[12]
- Средневековая архитектура Армении и балканских стран, Е., 2003.[13]
- Ճարտարապետական պատկերազարդ բառարան։ Երևան, «Անահիտ», 2007[14]։
- Arhitectura medievală a Armeniei şi a ţărilor balcanice / By A. Tormanian, translated by I. Antonian. Bucureşti, Ararat, 2013.[15]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11417
- ↑ «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Siekierski, Konrad; Troebst, Stefan (2016 թ․ ապրիլի 18). Armenians in Post-Socialist Europe (անգլերեն). Böhlau Verlag Köln Weimar. ISBN 9783412501556.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
- ↑ «The memorial of Toramanyan Arshavir (Արշավիր Թորամանյան ) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (1972). К вопросу об армяно-молдавских архитектурных связах. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Б. м: Б. и.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (1974). Об архитектуре крепостных сооружений Молдавии: Армянские параллели). ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Б. м: Б. и.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (1978). Армянские архитектурные памятники Молдавии XIV в. Институт искусств АН АрмССР. Ереван: Изд-во АН АрмССР.
- ↑ Թորամանյան, Թորոս Հարությունի; Թորամանյան, Արշավիր Խորենի; Կանթեղ, Ցոլակ (1984). Շախկյան, Գառնիկ Սմբատի (ed.). Զվարթնոց, Գագկաշեն։ Ճարտարապետական գիտական ուսումնասիրություն. Հայ ճարտարապետության հուշարձաններ. Երևան: Սովետական գրող.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (1986). Մոլդավիայի հայկական պատմաճարտարապետական հուշարձանները. Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ընկերություն ՀՍՍՀ. Երևան: Հայաստան.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (1991). Из истории строительной деятельности армян в Молдавии. Главное управление по охране и использованию памятников истории и культуры при Совете Министров АрмССР. Москва: Внешторгиздат.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (2003). Средневековая архитектура Армении и Балканских стран: Исследование. Ереван: Амроц груп. ISBN 9789994131020.
- ↑ Թորամանյան, Արշավիր (2007). Ճարտարապետական պատկերազարդ բառարան. Անահիտ հրատարակչություն. ISBN 9789993063278.
- ↑ Թորամանյան, Արշավիր Խորենի (2013). Arhitectura medievală a Armeniei şi a ţărilor balcanice. Translated by Antonian, Iulia. Bucureşti: Ararat. ISBN 9786066880039.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Թորամանյան» հոդվածին։ |