Արշակ, Արշակունիների տոհմի իշխան, ապրել է չորրորդ դարի երկրորդ կեսին և հինգերորդ դարի առաջին կեսին։

Արշակ

Ըստ ժամանակակից ծագումնաբանությունների՝ Արշակը Խոսրով Դ-ի և Զրվանդուխտի որդին էր, Տիգրան եղբայրը[1]։ Արշակի հայրը՝ Խոսրով Դ թագավորը, եղել է Արշակունիների արքայատոհմի թագավոր, ով առաջին հայ միապետն էր, որ ծառայել է որպես Արևելյան Հայաստանի պատվիրատու թագավոր Սասանյանների օրոք, կառավարել է 387 թվականից մինչև 389 թվականը[2]։ Մայրը՝ Զրվանդուխտը,Սասանյանների արքայատոհմի արքայադուստր էր, Շապուհ III-ի քույրը, կառավարել է 383-388 թվականներին[2]։

Արշակն անվանվել է ի պատիվ իր հանգուցյալ ազգականի՝ Արշակ Գ-ի, ով հռոմեացիներին ծառայած Հայաստանի վերջին թագավորն էր։ Նա կոչվել է նաև իր պարթև, պոնտացի և հայ նախնիների պատվին, ովքեր կառավարել են որպես թագավոր և կրել այդ անունը։ Արշակի ծննդյան թիվը հայտնի չէ, ծնվել է իր հոր թագավորության օրոք, մեծացել Արևելյան Հայաստանում։ Հայտնի չէ՝ նա ընդունել է քրիստոնեությունը թե զրադաշտականությունը։

389 թվականին Սասանյանների տոհմի թագավոր Բահրամ IV-ը գահընկեց է արել Խոսրով Դ-ին և բանտարկել Տիզբոնում[3]։ Խոսրով Դ-ն չէր արդարացնում Բահրամ IV-ի հույսերը, Խոսրովին համարում էր չափազանց համարձակ և ինքնավստահ, քանի որ Խոսրովը առանց Սասանյանների թագավորների հետ խորհրդակցելու կայացնում էր տարբեր որոշումներ։ 389 թվականին, որպես պատվիրատու թագավոր Բահրամ IV-ը Խոսրով Դ-ի փոխարեն նշանակել է իր եղբորը՝ Վռամշապուհին[4]։ Այս ամենից հետո, Զրվանդուխտի,Արշակի և Տիգրանի մասին ոչինչ հայտնի չէ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Toumanoff, Manual genealogy and chronology for the Christian Caucasus (Armenia, Georgia, Albania), p.76
  2. 2,0 2,1 Faustus of Byzantium, History of the Armenians, Book VI, Chapter 1
  3. Kurkjian, A History of Armenia, p.108
  4. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.85

Աղբյուրներ

խմբագրել
  • Faustus of Byzantium, History of the Armenians, 5th century
  • C. Toumanoff, Manual genealogy and chronology for the Christian Caucasus (Armenia, Georgia, Albania), ED. Aquila, Rome, 1976
  • R.G. Hovannisian, The Armenian People from Ancient to Modern Times, Volume 1: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, Palgrave Macmillan, 2004
  • V.M. Kurkjian, A History of Armenia, Indo-European Publishing, 2008