Արշակ Վարդանյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշակ Վարդանյան (1892, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1958, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Արշակ Վարդանյան
Արշակ Հարությունի Վարդանյան
Ծնվել է1892
ԾննդավայրԹիֆլիս (Վրաստան)
Մահացել է1958
Մահվան վայրԹբիլիսի (Վրաստան)
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունարձակագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ 1910 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը, հետագայում Զ. Փալիաշվիլու անվան կոնսերվատորիան։ Այնուհետև ուսուցչություն է արել տարբեր դպրոցներում։ Միաժամանակ գործուն մասնակցություն է ունեցել Վրաստանի գրողների միության հայկական սեկցիայի աշխատանքներին։ Մահացել է Թբիլիսիում[1]։

Ա. Վարդանյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Չեզոք գոտի, Երևան, Պետհրատ, 1934։
  • Իմ ժամանակակիցները, Թբիլիսի, 1956։
  • Պատմվածքներ և հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 530.