Արշակ Ալթունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Ալթունյան (հունվարի 3, 1850, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ արձակագիր։
Արշակ Ալթունյան արմտ. հայ.՝ Արշակ Ալթունեան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1850 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | Պեզճյան մայր վարժարան |
Արշակ Ալթունյան Վիքիդարանում |
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Պեզճյան վարժարանում, որն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1877 թվականին ռուս-թուրքական պատերազմի օրերին ճանապարհորդել է Մոլդո-Վալաքիայում, Հունգարիայում և Լեհաստանում, գրել է «Տեղեկագրություն հայոց գաղթականության, որք ի Մոլդո-Վալաքիա, Հունգարիա և ի Լեհաստան» գիրքը, տպագրել Ֆոքշանում 1877 թվականին։ Այնուհետև մեկնել է Պոլիս. աշխատակցել պարբերական մամուլին։ Ապա տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Կահիրեում, որտեղ 1907 թվականին լույս է ընծայել «Աղքատին պատիվը» վեպը, որը շղարշված լինելով հանդերձ բարոյախոսական քարոզով, ճանաչողական արժեք է ներկայացնում Կ. Պոլսի ամիրայական հարուստ դասի կյանքի ու կենցաղի ցուցադրմամբ։ Այդ արժանիքին պետք է վերագրել, որ 1925 թվականին այն վերահրատարակվել է։ Տպագրել է նաև «Սիրո զոհեր» վերնագրով մի վեպ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 50.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ալթունյան» հոդվածին։ |