Արմեն Տորյան

հայ խմբագիր, գրող

Արմեն Տորյան (Արմէն Տօրեան, Հրաչեայ Սուրէնեան (հունվարի 28, 1892, Յուսկյուպ, Քոսովոյի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրութիւն[2][3]), հայ բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր, գրել է ֆրանսերեն և հայերեն։ 23 տարեկանում ձերբակալվել է Եղեռնի ժամանակ և սպանվել։

Արմեն Տորյան
Ծնվել էհունվարի 28, 1892(1892-01-28)
ԾննդավայրՍինոպ, Թուրքիա
Վախճանվել է1915[1]
Վախճանի վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր, գրող և բանաստեղծ
ԿրթությունՓարիզի համալսարան և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց

Կենսագրություն խմբագրել

Հայրը կամուրջների և ճանապարհների շինարար է եղել։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյանների դպրոցում և 1911 թ. մեկնել Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ[4], իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դրել «Համաստվածյան» գրական դպրոցի, որը հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Արեն» («Ասպարեզ»)[5] և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Այդ տարիներին «տորյանական բանաստեղծական շարժման» մասին գրել են. «Խորհրդապաշտներից հետո Ֆրանսիայում ոչ ոք չի տեսել նման բուռն եռանդ, այսքան վսեմ թռիչք և այսքան գեղեցիկ երազներ…»։ Կարճ ժամանակում Տորյանը դառնում է դպրոցի ամենահայտնի դեմքը, աշխատակցելով Փարիզի և այլ քաղաքների բազմաթիվ թերթերին և հանդեսներին։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Վիեննայի Մխիթարյանների դպրոցի տնօրենությունը ուսուցչապետի պաշտոնով Ա. Տորյանին հրավիրում է Պոլիս, ուր բանաստեղծն սկսում է հինգ տարբեր հաստատություններում ֆրանսերեն դասավանդել և միաժամանակ տեղական մամուլում լույս ընծայել հայերեն և ֆրանսերեն բանաստեղծություններ[6]։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը հայ մտավորականության ընտրանու հետ ձերբակալվում է նաև Արմեն Տորյանը, աքսորվում Չանղըրը, ապա նետվում Էնկյուրիի բանտը, որտեղից էլ մի խումբ բախտակիցների հետ քշվում է երկրի խորքերը և ի վերջո կիսում մեծ նահատակների ճակատագիրը։

Աշխատություններ խմբագրել

1933 թ. Արմեն Տորյանի եղբոր՝ Զենոբ Սուրենյանի եռանդուն ջանքերի շնորհիվ լույս է տեսնում եղերաբախտ բանաստեղծի միակ գրքույկը՝ «Մի հայազգի ֆրանսիացի բանաստեղծ» խորագրով։ Բացի այս հատորիկից, Տորյանի հայերեն բանաստեղծությունները հրատարակվել են ժամանակի հայ մամուլում, իսկ նրա ֆրանսերեն գործերի ստվար մասը մնում է ժամանակի ֆրանսիական թերթերի և հանդեսների էջերում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=4689
  2. Gocek, Fatma Muge. Richard G. Hovannisian (ed.). Reconstructing the Turkish Historiography on the Armenian Massacres and Deaths of 1915. Transaction Publishers. էջեր 209–10. ISBN 1412827671.
  3. Tuğlacı, Pars (1992). Ermeni edebiyatından seçkiler (Turkish). Istanbul: Cem Yayınevi. ISBN 9754064016.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Göçek, Fatma Müge (2011). The transformation of Turkey: redefining state and society from the Ottoman Empire to the modern era. London: I.B. Tauris. էջ 220. ISBN 1848856113.
  5. Zarakolu, Ragip. «BASIN DA GEÇMİŞİNE SANSÜR UYGULUYOR». HaberRuzgari (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Թէոդիկ (1919). Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի. էջ 29.
  7. Օտարալեզու հայ գրողներ, Երևան, 1989։