Արմեն Շեկոյան

հայ արձակագիր, բանաստեղծ

Արմեն Շեկոյան (մարտի 28, 1953(1953-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 29, 2021(2021-07-29)[1], Երևան, Հայաստան), հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող։

Արմեն Շեկոյան
Արմեն Շեկոյան
Ծնվել էմարտի 28, 1953(1953-03-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 29, 2021(2021-07-29)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող
բանաստեղծ
լրագրող
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Սովետական գրող, Ծիծեռնակ և Հայաստանի մշակույթի նախարարություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին Արմեն Շեկոյանը ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Արմեն Շեկոյանի ստեղծագործություններին բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։

«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպագրվել է «Առավոտ» օրաթերթի կայքէջում[2]։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

Պարգևներ խմբագրել

Հրատատակված գրքեր խմբագրել

  • Մետաքսի ճանապարհ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004։
  • Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Երևան, 2003։
  • Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Երևան, 2000։
  • Թուղթ ու գիր, (Բանաստեղծությունների ժողովածու), 1991
  • Բախտ, (Բանաստեղծությունների ժողովածու), 1987
  • Ճոճք, (Բանաստեղծությունների ժողովածու), 1982
  • Ճամփորդ արևը (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
  • Անձրև, անձրև, մի արի (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կվազիմոդո Սալվատորե։ Բանաստեղծություններ.- Երևան, 1993.- 63 էջ։
  • Հին Արևելքի պոեզիա.- Երևան։ Երևանի համալսարանի հրատ., 1982.- 613 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Չինաստան. Թաո Ցուանմին։
  • Չինական պոեզիա և Լաո Ցզի։ Ոսկյա հրի աղբյուրը /Թարգմ.՝ Հ. Բեյլերյան, Հ. Սևան, Հ. Էդոյան, Լ. Սարգսյան, Ա. Շեկոյան.- Երևան։ Իրավունք, 2009.- 120 էջ.- (Համաշխարհային պոեզիա 20)։
  • Ջուզեպպե Ունգարետտի բանաստեղծություններ /Թարգմ.՝ Գ. Բաղդասարյան, Ա. Շեկոյան.- Երևան։ Կոսսու, 1993.- 104 էջ։
  • Ռոդարի Ջաննի։ Իտալական երգ։ Մանկակական բանաստեղծություններ /Թարգմ.՝ Գ. Բաղդասարյան, Ա. Շեկոյան, Է. Միլիտոնյան.- Երևան։ Ծիծեռնակ, 2004.- 42 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Արմեն Շեկոյանը
  2. «Արմեն Շեկոյան. «Հայկական ժամանակ» վեպ».
  3. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել