Արմեն Նազարյան (ձյուդոիստ)

հայ ձյուդոիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Նազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Վլադիմիրի Նազարյան (հունիսի 20, 1982(1982-06-20)[1], Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն (2005) և բազմակի մեդալակիր, Հայաստանի բազմակի չենպիոն, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2005)։

Արմեն Նազարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Ձյուդո
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 20, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր՝Հրազդան,
Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀԽՍՀ

Կենսագրություն խմբագրել

Նազարյանը սկսել է սպորտով զբաղվել 1990 թվականից Հրազդանի սպորտի դպրոցում։ Սկզբում Նազարյանը հետաքրքրված էր բոքսով, սակայն 1993 թվականից տեղափոխվել է ձյուդոյի բնագավառ։ 1995 թվականից նրան մարզում էր Կարեն Աբաղյանը։ 2003 թվականին նա դարձել է երիտասարդների մեջ Եվրոպայի չեմպիոն և նվաճել է բրոնզե մեդալ 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Նա նորից դառնում է բրոնզե մեդալակիր 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում և մասնակցում է 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Նազարյանը նվաճել է ոսկե մեդալ 2005 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Ռոտերդամում՝ հաղթելով բոլոր հինգ մենամարտերում, այդ թվում գործող չեմպիոն Լյուդվիգ Պիզչերին Ավստրիայից։ Նազարյանը եղել է առաջին ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնը Հայաստանի պատմության մեջ[2]։ Հետագայում ստանձնել է Հայաստանի ձյուդոի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը և արդեն որպես մարզիչ հաղթել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը`ի շնորհիվ Ֆերդինանտ Կարապետյանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. JudoInside.com — 2002.
  2. Армен Назарян, дзюдо (ռուսերեն). rumobile.beeline.am. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Նազարյան (ձյուդոիստ)» հոդվածին։