Արմեն Մելիքսեթյան

հայ ռեժիսոր։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Վասիլի Մելիքսեթյան (ապրիլի 24, 1951(1951-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։ Պրոֆեսոր (2005Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012

Արմեն Մելիքսեթյան
Ծնվել էապրիլի 24, 1951 (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
ՊարգևներՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1988 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ 1992-1995 թվականներին եղել է Երևանի մանկական երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1996 թվականին՝ գեղարվեստական ղեկավար, 1997 թվականից՝ Երևանի կամերային երաժշտական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ 1978 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1992 թվականից՝ նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ամբիոնի վարիչ՝ 2006 թվականից)[1]։

Բեմադրություններ խմբագրել

  • Կ. Օրֆի «Բեռնաուերի դուստրը» (1997)
  • Վարդան Աճեմյանի «Կիկոս» (1998, օպերա)
  • Լ. Վեբերի «Կատուներ» (2000)
  • «Քվազիմոդո և Էսմերալդա» (ըստ Հյուգոյի, 2002)
  • «Բրոդվեյ- Բրոդվեյ» (2003)
  • Արամ Սաթյանի «Լիլիթ» (2005, օպերա)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել