Արմեն Մելիքյան (ֆիզիկոս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մելիքյան (այլ կիրառումներ)

Արմեն Հովիկի Մելիքյան (մայիսի 21, 1942(1942-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1990

Արմեն Մելիքյան
Ծնվել էմայիսի 21, 1942 (81 տարեկան)
Հայաստան Հայաստան Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

1959-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1970-1985 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1985 թվականից՝ ՀՊՃՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի, 1992-2003 թվականներին՝ ֆիզիկայի դեպարտամենտի վարիչ, 2006 թվականից աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային և նյութի հետ էլեկտրամագնիսական ճառագայթման փոխազդեցության տեսությանը։ Դիտարկել է ոչ ներդաշնակ երևույթները բյուրեղներում, զարգացրել բյուրեղների վիճակի հավասարման տեսությունը։ Ուսումնասիրել է լազերային ճառագայթման հաճախության փոխակերպման շարժընթացները, այդ ճառագայթման տարածումը հոծ միջավայրում և ցրումը ատոմից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.