Արմեն Մանուկյան

հայ դաշնակահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Փայլակի Մանուկյան (մայիսի 1, 1947(1947-05-01)), հայ դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր։ Մեկ ազգ, մեկ մշակույթ հիմնադրամի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ[1]։

Արմեն Մանուկյան
Ծնվել էմայիսի 1, 1947(1947-05-01) (76 տարեկան)
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, Հայֆիլհարմոնիա, Մեկ ազգ, մեկ մշակույթ հիմնադրամ և Հայաստանի մշակույթի նախարարություն
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1967 թվականից սկսել է մանկավարժական գործունեությունը։ 1984 թվականին եղել է «Հայհամերգ» միավորման համերգա-հյուրախաղային բաժնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր տնօրենի ստեղծագործական հարցերով տեղակալ։ 1989-1992 թթ. եղել է Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ։ 1996-2001 թթ. հանդես է եկել որպես Երևանի պետական ֆիլհարմոնիայի հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար, 2005-2011 թթ.՝ ՀՀ կառավարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և գլխավոր պրոդյուսեր։ 2011 թվականից ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն է[2]։

Հանդես է եկել Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի երաժշտական գլխավոր խմբագրության գեղարվեստական խորհրդի անդամ, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ։ Ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքի ընթացքում տեղ են գրավել մի շարք փառատոներ, մրցույթներ, անվանի մշակութային գործիչների հոբելյաններ և հուշ-երեկոներ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ կառավարության շնորհակալագիր
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2008)[1]

Ծանոթագրություններ խմբագրել