Արմեն Խաչատրյան (ճարտարագետ-մեխանիկոս)

հայ ճարտարագետ-մեխանիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Ցոլակի Խաչատրյան (մարտի 25, 1953(1953-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996): ՀԳԳԱ ակադեմիկոս (1996):

Արմեն Խաչատրյան
Ծնվել էմարտի 25, 1953(1953-03-25) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Կառավարություն և Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արմեն Խաչատրյանը ծնվել է 1953 թվականի մարտի 25-ին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1992-1993 թվականներին և 1998-2001 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար, 1993-1994 թվականներին՝ ՀՀ Կառավարության գործերի կառավարիչ, 1994-1998 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր, 2001-2002 թվականներին՝ «Մաքս Գրուպ» կոնցեռնի, 2002-2003 թվականներին՝ «Հայաստանի էլեկտրականբաշխիչ ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, 2003 թվականից՝ Պետական գյուղատնտեսական քոլեջի (Նոր Գեղի) տնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են հողի մշակության գյուղատնտեսական մեքենաների, սրանց բանող ագրեգատների և լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին։ Համահեղինակ է «Երկրագործական մեխանիկա» (մաս 1, 1998)[2] և «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձերի պլանավորման տեսությունը (2001) ուսումնական ձեռնարկների։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ ագրարային կրթության ակադեմիայի թղթակից անդամ (1995)։
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)։
  • Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1999)։

Երկեր խմբագրել

  • Теория расчета почвообратывающиы опудуй для различных почв, Е., 1995 (համահեղինակ).
  • Взаимодействие деформатора и почвы при ее обработке, Е., 1995 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 497։
  2. Գրիգորյան, Շավարշ Մացակի; Խաչատրյան, Արմեն Ցոլակի; Մինասյան, Ռազմիկ Սարգսի (1998). Դարբինյան, Ռ Ա (ed.). Երկրագործական մեխանիկա. Մաս I: Տեսություն և հաշվարկ. Երևան: ՀԳԱ հրատ.