Արմեն Թութունջյան

հայ ջազ երաժիշտ

Արմեն Գրիգորի Թութունջյան (հայտնի է նաև որպես Չիկո, հունվարի 28, 1944(1944-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 8, 2017(2017-06-08)[1]), հայ ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։ Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրը Հայաստանում։

Արմեն Թութունջյան
Արմեն Թութունջյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 28, 1944(1944-01-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էհունիսի 8, 2017(2017-06-08) (73 տարեկան)
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ
Գործիքներդաշնամուր, ջութակ և հարվածային գործիք
ԱշխատավայրՀայաստանի էստրադային նվագախումբ
ԿապվածArmenian Navy Band
Կատուներ
Պարգևներ

ԳործունեությունԽմբագրել

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում։ 1994 թ. ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

1996 թ.-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998-2017 թթ․ վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «ԱՐ», «Նոր ալիք», «Արարատ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը[2]։ 2009 թ.-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • «The Quartet» (2001 թ.)
  • «To my friends with love» (2009 թ.)
  • «VEM –Session» սկավառակ (2010 թ.)։

ԾանոթագրություններԽմբագրել