Արմեն Գոդել

ֆրանսիացի դերասան

Արմեն Գոդել (ֆր.՝ Armen Godel, 1941[1][2], Ժնև, Շվեյցարիա), հայկական արմատներով շվեյցարացի դերասան, ռեժիսոր և գրող, ճապոներենի մասնագետ, թարգմանիչ։

Արմեն Գոդել
Ծնվել է1941[1][2]
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԺնևի կոնսերվատորիա, Կալվեն քոլեջ, Ժնևի համալսարան և L'École Internationale de Théâtre Jacques Lecoq?
Մասնագիտությունդերասան, գրող, թարգմանիչ և լուսանկարիչ
Ծնողներհայր՝ Robert Godel?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքarmengodel.ch

Կենսագրություն խմբագրել

Արմեն Գոդելը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 6-ին Ժնևում, շվեյցարացի լեզվաբան-հայագետ Ռոբեր Գոդելի և բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանի ընտանիքում։ Եղբայրը՝ Վահե Գոդելը, ֆրանսագիր բանաստեղծ, թարգմանիչ է[3]։

Դասական կրթություն ստանալուց հետո ուսանել է Ֆրանսուա Սայմոնի, Ռոժե Բլինի և Ֆիլիպ Մենթայի մոտ Théâtre de Carouge-ում, այնուհետև Փարիզի Ժակ Լեկոյի դպրոցում։ Մեծ թվով դերեր է կատարել թատրոնում և կինոյում՝ հեղինակավոր անունների հետ կամ ղեկավարությամբ։ Որպես դերասան Արմեն Գոդելը նկարահանվել է մոտ երեսուն ֆիլմում՝ երկրորդական դերերում։ 2004 թվականին Les Choristes-ում խաղացել է բժշկի դերում։

Դասավանդել է Ժնևի և Լոզանի կոնսերվատորիաների դրամատիկական արվեստի դպրոցում[4]։

1977 թվականից հաճախակի է լինում Ճապոնիայում, Noh թատրոնի մասնագետ է։ 2011 թվականին արժանացել է «Ծագող արևի շքանշանի սպա» կոչման։

Գրական ստեղծագործություններ խմբագրել

  • 1989 - Le Maître de nô (առաջաբանը՝ Միշել Բյուտորի), Ալբին Միշել, 2004,
  • 1990 - Mes algues d'Osaka, Անդելին Փիթթարի մրցանակ 1992[5]
  • 1994 - Isola Bella, Շվեյցարական Լիփ մրցանակ, 1995
  • 2010 - Joyaux et fleurs du nô
  • 2010 - La Maison Kizuki et autres rencontres théâtrales, Ed.

Ֆիլմեր խմբագրել

  • 1974 - L'Escapade, ռեժիսոր՝ Միշել Սուտեր,
  • 1977 - Repérages, ռեժիսոր՝ Միշել Սուտեր,
  • 1991 - Jacques & Françoise, ռեժիսոր՝ Ֆրանսիս Ռոյսեր
  • 2001 - La Plage noire, ռեժիսոր՝ Միշել Պիկկոլի
  • 2004 - Les Choristes, ռեժիսոր՝ Քրիստոֆ Բարատիե,
  • 2012 - À perdre la raison, ռեժիսոր՝ Ժոաքիմ Լաֆոս,
  • 2016 - Sept Jours (Sette Giorni), ռեժիսոր՝ Ռոլանդո Կոլա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Société des auteurs dans les arts graphiques et plastiques Liste des auteurs au 07/01/2019Société des auteurs dans les arts graphiques et plastiques, 2019.
  2. 2,0 2,1 Catalogue of the Unione Romana Biblioteche Scientifiche
  3. Armen Godel
  4. Արմեն Գոդելի մասին en.ovations.ch կայքում
  5. «Prix Pittard de l'Andelyn». fondationpittard.ch. Վերցված է 23-12-2021-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Érismann, Éric: Armen Godel, in: Kotte, Andreas (Ed.): Dictionnaire du théâtre en Suisse, Chronos Verlag Zurich 2005, vol. 1, p. 728–729, voir figure p. 728.

Արտաքին հղումներ խմբագրել