Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Կարլուշի Բաբայան (հուլիսի 11, 1972(1972-07-11)[1], Արմավիր), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (Անկուսակցական է, «ՀՅԴ» խմբակցության անդամ)[2]։

Արմեն Բաբայան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ «Վարդանանց» համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 11, 1972(1972-07-11)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Արմավիր
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Կարլուշ Բաբայան
Զավակներ Երեք զավակ[2]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) քաղաքում[2]։

Կրթություն

խմբագրել

1998 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[2]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1997-1999 թվականներին աշխատել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետի տեղակալ, ապա՝ «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետ։
  • 2000-2001 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ պահեստապետ։
  • 2001-2002 թվականներին աշխատել արտադրամասի պետի տեղակալ։
  • 2003-2012 թվականներին աշխատել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն։
  • 2004-2007 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն։
  • 2007-2012 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն
  • 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[2]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ է[2]։ Անկուսակցական է[2]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել