Արմեն Աժտերյան

հայ դերասան

Արմեն Աժտերյան (1890 -), հայ դերասան։

Արմեն Աժտերյան
Ծնվել է1890
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունդերասան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է Պոլսի Սամաթիա թաղամասի Սահակյան, ապա Կենտրոնական վարժարաններում։ Բեմական ասպարեզ է մտել Օսմանյան սահմանադրությունից հետո։ 1909 թվականին խաղացել է Ենովք Շահենի, Աշ. Մատաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Ազատ թատրոն» թատերախմբում՝ Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնում։ Հետագայում Սամաթիայում կազմակերպել է սիրողներից բաղկացած մի թատերախումբ, որի մեջ են եղել Մկրտիչ Ջանանը, Տրդատ Նշանյանը, օրիորդներ Ատրիկն ու Հրաչյա Ներսիսյանը։ 1913 թվականին խաղացել է Ֆելեկյան քույրերի խմբում, իսկ 1919 թվականին՝ «Պոլսո հայ դրամատիկ ընկերության» խմբում։ 1923 թվականին մեկնել է Մարսել, բեմադրել «Վարդան Մամիկոնյան» պիեսը։

Գլխավոր դերերից են՝ Ֆրանց Մոորը (Ֆ.Շիլլերի «Ավազակներ»), Վասակ Սյունի («Վարդան Մամիկոնյան»), կոմս (Մ.Կամոլետտիի «Քույր Թերեզա»), լորդ Մերվիլ (Ա.Դյումայի «Քին») և այլն[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 42-43.