Արմենակ Սագըզյան

հայ արվեստագետ

Արմենակ Հովհաննեսի Սագըզյան (1872[1], Կոստանդնուպոլիս[1] - 1944[1], Ստամբուլ, Թուրքիա[1], Կոստանդնուպոլիս), հայ արվեստաբան, արևելագետ։

Արմենակ Սագըզյան
արմտ. հայ.՝ Արմենակ Սագըզեան
Ծնվել է1872[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել է1944[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ և արևելագետ

Կյանք և գործունեություն

խմբագրել

Ծնվել է 1872 թվականին Կոստանդնուպոլսում՝ պոլսահայ անվանի մտավորական Հովհաննես Սագըզի ընտանիքում։ Փարիզում սովորել է իրավաբանություն, Կոստանդնուպոլսում վարել պետական պաշտոններ, արժանացել շքանշանների։ Կոստանդնուպոլսի Հայ գեղարվեստական միության հիմնադիրներից է (1919 թ.) և նրա նախագահը։ Եղել է Կոստանդնուպոլսի էվգաֆ թանգարանի գեղարվեստական խորհրդի անդամ։ Նրա ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են ոչնչացումից փրկված հայկական մշակույթի նշխարներ։ Զբաղվել է արևելյան արվեստի, հայկական մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հարցերով։ Մահացել է 1944 թվականին՝ Կոստանդնուպոլսում։

Աշխատություններ

խմբագրել

Ավելի քան 25 աշխատությունների հեղինակ է (այդ թվում՝ «XVII-XVIII դարերի պարսկական մանրանկարչությունը»՝ 1929 թ.՝ ֆրանսերեն լեզվով)։ 1940 թ. լույս է ընծայել հոդվածների ընտրանին՝ «Հայ արվեստի էջեր» խորագրով՝ ֆրանսերեն լեզվով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 108  
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 108.