Արմենակ Բեդևյան

բուսաբան

Արմենակ Գևորգի Բեդևյան (1884 - 1957, Կահիրե, Եգիպտոս), [եգիպտահայ բուսաբան և լեզվաբան։ Հայտնի է 1936 թվականին հրատարակած բուսանունների բազմալեզու պատկերազարդ բառարանով։ 1110 էջանոց կոթողային այդ աշխատությունում ամփոփել է 3567 բույսի լատիներեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն, անգլերեն, իտալերեն եւ թուրքերեն նկարագրություն (ընդ որում՝ օգտագործել է 1711 պատկերազարդում)։ Եղել է Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարության Գիզայի գիտահետազոտական կենտրոնի տնօրենը[2]։ Արժանացել է էֆենդի տիտղոսի, եգիպտական կառավարության կողմից պարգևատրվել հինգերորդ աստիճանի շքանշանով։ Գիտական գրականության մեջ բուսանուններ մեջբերելիս նրան հիշատակում են Bedevian ստանդարտացված հեղինակային համառոտագրությամբ։

Արմենակ Բեդևյան
Ծնվել է1884
Մահացել է1957
Կահիրե, Եգիպտոս
Բնակության վայր(եր)Կահիրե
Քաղաքացիություն Եգիպտոս
Մասնագիտությունբուսաբան
Գործունեության ոլորտբուսաբանություն[1]
Տիրապետում է լեզուներինարաբերեն և անգլերեն[1]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Bedevian

Կենսագրություն խմբագրել

Արմենակ Բեդևյանը ծնվել է 1884 թվականին Կահիրեում, Արաբկիրից Եգիպտոս գաղթած հայկական ընտանիքում։ Սովորել է Կահիրեի Գալուստյան դպրոցում։ Այնուհտև ուսումը շարունակել է Կիպրոսի հայկական դպրոցում։ 1904 թվականին Կահիրե վերադառնալով՝ որոշ ժամանակ սովորել է նաև Գիզայի Սենտ Մերի դպրոցում, որից հետո ընդունվել է Թուրքիայի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցը և 6 տարի անց ավարտել գերազանցությամբ։ Վերադարձել է Կահիրե, որտեղ սկզբում աշխատել է բամբակի գործարանում։ 1920 թվականին նշանակվել է Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարության Գիզայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։ Բեդևյանը ակտիվորեն ներգրավված էր նաև Կահիրեի հայ համայնքի վարչական գործերում։

Իր բազմալեզու կոթողային բառարանը գրելու համար նա օգտագործել է հսկայածավալ գրականություն, արխիվային նյութեր։

Արմենակ Բեդևյանը հեղինակել է նաև «Հայ բուսաշխարհ» վերնագրով մի աշխատություն, որը մնացել է անտիպ[3]։

Մահացել է 1957 թվականի փետրվարի 10-ին Կահիրեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Pamukciyan, Kevork (1986). «Botanist ve Dilci Armenak Bedevyan». Tarih ve Toplum. 3 (13): 65.
  3. dergi kaynağı |ad1=Pamukciyan|soyadı1=Kevork|yazarbağı=Kevork Pamukciyan|başlık=Botanist ve Dilci Armenak Bedevyan |dergi=Tarih ve Toplum | yıl= 1985 |cilt=3 |sayı=13 |sayfa=65

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Բեդևյան» հոդվածին։