Արմենակ Զուլֆիգարի Բեգյան (դեկտեմբերի 26 1910 (հունվարի 8 1911)[1][2], Փառակա[1] - օգոստոս 2001[2], Երևան, Հայաստան[2]), խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1965), ՍՄԿԿ անդամ (1930)։

Արմենակ Բեգյան
Ծնվել էդեկտեմբերի 26 1910 (հունվարի 8 1911)[1][2]
Փառակա[1]
Մահացել էօգոստոս 2001[2] (90 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունիրավաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1][2]
Ալմա մատերՄոսկվայի իրավաբանական ինստիտուտ (1934)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1938)[1]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1965)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1934 թվականին ավարտել է Մոսկվայի սովետական շինարարության և իրավունքի, 1938 թվականին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտները։ 1959 թվականից ՀՍՍՀ ԳԱ–ի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչն է եղել։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։

Մի շարք գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է։ Խորհրդային տարիներին գիտական հետազոտություններ է արել պետական վարչական իրավունքի և խորհրդային շինարարության ոլորտում։

Երկեր խմբագրել

  • Միութենական ռեսպուբլիկաների իրավունքների ընդլայնումը և նրանց մերձեցումը, Ե․, 1963։
  • Образование и упрочение суверенного Советского армянского государства, Е․, 1962.
  • Развитие Советской государственности в Армении, Е․, 1968.
  • Ленин и советская национальная государственность, Е․, 1974.
  • Ժողովրդի բարեկեցության բարձրացումը սովետական պետության գլխավոր նպատակն է։ Երևան։ Հայաստան, 1985 . 140 էջ։
  • Հայկական ՍՍՀ օրենսդրությունը տեղական սովետների մասին։ Երևան։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984 . 166 էջ։
  • ՍՍՀՄ ազգային-պետական կառուցվածքը. Եր. : Հայաստան, 1980
  • Սովետական Հայաստանի պետական իշխանության տեղական ներկայացուցչական մարմինների կազմակերպումն ու գործունեությունը (համահեղինակ Միրումյան Կառլեն Արտավազդի)։ "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ։ Երևան։ Գիտելիք, 1982։ 48 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351