Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Արմավիրի մարզը[1]։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | ք. Արմավիր, Հանրապետության, 41։ ք. Էջմիածին, Կամոյի, 15[1]։ |
Կոորդինատներ | 40°09′12″ հս․. լ. 44°02′14″ ավ. ե.HGЯO |
Իրավազորության աղբյուր | ՀՀ Սահմանադրություն |
Կայք | Պաշտոնական էջ |
Դատարանի նախագահ | |
Ընթացիկ | Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան[1] |
Սկսած | 1999 թվականից[1] |
Իրավասություն
խմբագրելԴատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։
Դատավորներ
խմբագրելԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և վեց դատավորից[2].
- Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան, դատարանի նախագահ,
- Նաիրա Մանվելի Գրիգորյան, դատավոր,
- Գոհար Խաչատուրի Ֆիդանյան, դատավոր,
- Մանվել Մազմանի Սիմոնյան, դատավոր,
- Հովհաննես Պարգևի Մելքոնյան, դատավոր,
- Վահե Ռաֆայելի Խալաթյան, դատավոր,
- Էդգար Էդիկի Հովհաննիսյան, դատավոր։
Նստավայրեր
խմբագրելԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի երկու նստավայր հետևյալ հասցեներով[1].
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության, 41։
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Կամոյի, 15։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.