Արման Սալակրու (ֆր.՝ Armand Salacrou, օգոստոսի 9, 1899(1899-08-09)[1][2][3][…], Ռուան[4] - նոյեմբերի 23, 1989(1989-11-23)[2][3][5][…], Հավր), ֆրանսիացի դրամատուրգ։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1949 թվական)։

Արման Սալակրու
ֆր.՝ Armand Salacrou
Ծնվել էօգոստոսի 9, 1899(1899-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրՌուան[4]
Վախճանվել էնոյեմբերի 23, 1989(1989-11-23)[2][3][5][…] (90 տարեկան)
Վախճանի վայրՀավր
Մասնագիտությունդրամատուրգ, advertising person և սցենարիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի բժշկության դպրոց (1919)[6] և արվեստների ֆակուլտետ (1921)[7]
Գիտական աստիճանB.Phil.?[6] (1920) և Q2946848?[7] (1919)
Ուշագրավ աշխատանքներNights of Fury?
ԱնդամակցությունԳոնկուրյան ակադեմիա[7], National Front?[7] և Free French Forces?[7]
ԱշխատավայրԼ'Յումանիտե
Պարգևներ
Ակադեմիկական արմավենիների շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Officer of the Order of Sports Merit

Գործունեություն խմբագրել

Առաջին պիեսները գրել է սյուրռեալիստական ոգով («Աշխարհի շուրջը», 1925 թվական, «Եվրոպայի կամուրջը», 1927 թվական)։ 1930-ական թվականներից հակվել է դեպի արդիական խնդիրները «Երկիրը կլոր է» (1938 թվական) պատմական պիեսում, որ նվիրված է ֆլորենցիական Վերածննդի մայրամուտին, Սալակրուն հանդես է գալիս մտքի ազատության պաշտպանությամբ։ «Ցասման գիշերներ» (1946 թվական) դրաման Ֆրանսիայում առաջին պիեսն է Դիմադրության շարժման մասին։ «Դյուրան բուլվարը» (1960 թվական) Հավրի նավահանգստային բանվորների գործադուլի ողբերգական ժամանակագրությունն է։

Սալակրուն գրել է նաև սոցիալական կատակերգություններ («Կյանքը վարդագույն լույսի տակ», 1931 թվական, «Պուֆ», 1950 թվական) և պամֆլետ-կատակերգություններ (««Ատլաս» հյուրանոցը», 1931 թվական, «Լենուար կղզեխումբը», 1947 թվական)։

Նրա դրամատուրգիային բնորոշ են թատերայնության սուր զգացողությունը, ինորիգի կառուցման վարպետությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • J. van den Esch. Armand Salacrou, dramaturge de l'angoisse. Paris, 1947
  • David Looseley. A Search for Commitment: the Theatre of Armand Salacrou. University of Exeter, 1985.
  • Juris Silenieks. Themes and Dramatic Forms in the Plays of Armand Salacrou. University of Nebraska, Lincoln, 1967.
  • Fiorenza di Franco. Le théâtre de Salacrou. Gallimard, Paris, 1970.
  • Annie Ubersfeld. Armand Salacrou. Seghers, Paris, 1970.
  • Philippe Bébon. Salacrou. Éditions universitaires, Paris, 1971.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 115