Արման Դորյան (անգլ.՝ Armand Dorian, 1973, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի բժիշկ, Վերդագո Հիլզ հիվանդանոցի բժիշկ ռեանիմատոլոգ, հեռուստատեսային բժշկական խորհրդատու, դերասան, հեռուստահաղորդավար, ձեռնարկատեր։

Արման Դորյան
Դիմանկար
Ծնվել է1973
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Հավայան կղզիների համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Բժիշկ խմբագրել

Հայ գաղթականների որդի է՝ ծնունդով Լոս Անջելեսից։ Դպրոցական ավարտական դասարանում հայտնի է եղել որպես հրաժեշտի խոսք ասող՝ «վալեդիկտոր» (անգլ.՝ valedictorian): Ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, ստացել դոկտորի աստիճան[1]։ Զբաղվել է մարդու գենետիկայի և արևադարձային կենսաբանության բնագավառում հետազոտություններով[1]։ Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստացել է Հավայան համալսարանին կից Ջոն Ա. Բրյոնսի անվան բժշկական դպրոցից[2]՝ պաշտպանելով դիպլոմային աշխատանքը այլընտրանքային և ամբողջական բժշկության կիրառումը թեմայով։ Հետագա պրակտիկան անցել է ապագա շտապօգնության բժիշկների համար հատուկ ծրագրով Կալիֆորնիայի համալսարանին կից Վեստվուդի և Օլայվ Վյու հոսպիտալներում և շուտով դարձել Ռեանիմատոլոգնրի ամերիկյան քոլեջի գործընկերը։ Վերդագո Հիլզ հիվանդանոցում զբաղեցրել է ռեանիմատոլոգի պաշտոնը, հետագայում՝ առաջխաղացման և ֆինանսական բաժնի վարիչի պաշտոնը[3]։

Գործարար խմբագրել

Էներգետիկ ըմպելիքների շուկայում Դորյանը գովազդում է նոր ըմպելիք, որը կոչվում է «DOX Cardio Water», որը պարունակում է կարմիր գինու հակաօքսիդանտ ռեսվերատրոլ։ Դորյանին է պատկանում նաև «Fastercare» առաջին բուժօգնության կլինիկաների ցանցը։ Նա զբաղեցնում է «Superior Home Health Services Inc.» վերականգնողական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Երկու անգամ անընդմեջ շահել է Home Care Elite մրցանակը։

Հեռուստատեսությունում խմբագրել

Արման Դորյանը հայտնի է որպես «Մահաբեր մարտիկ» հեռուստաշոուի հաղորդավար և բժշկական խորհրդատու, որտեղ նա վերլուծում է սառը, նետման, հրազենի և այլ զինատեսակների պատճառած վնասը։ Նա հետազոտություններ է անցկացնում փրփրապլաստից կամ բալիստիկ գելից պատրաստված մանեկենների, ինչպես նաև խոզերի և կովի մարմինների վրա։

Երեք սեզոնների ընթացքում խաղացել է ինքն իր դերը «Շտապ օգնության չպատմված պատմություններ» (անգլ.՝ Untold Stories of the ER) հեռուստատեսային վավերագրական հեռուստասերիալում, ինչպես նաև եղել է «Երեք գետեր» հեռուստասերիալում հրավիրված աստղ։ Նկարահանվել է «Ապոկալիպսիսի յոթ նշանները» (անգլ.՝ The Seven Signs of the Apocalypse) և «Ախտորոշում X» (անգլ.՝ Diagnosis X) վավերագրական ֆիլմերում։ Աշխատել է որպես խորհրդատու «Գրեյի անատոմիա», «Մեր կյանքի օրերը», «Շտապ օգնություն» և «Hawthorne» հեռուստասերիալներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 DR. RICHARD A. GATTI // PERSPECTIVES AND GOALS Արխիվացված 2011-10-08 Wayback Machine(անգլ.)
  2. «John A. Burns School of Medicine: About Us». hawaii.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  3. An emergency room physician’s imprint on ER Արխիվացված 2014-12-18 Wayback Machine(անգլ.)
  4. «Armand Dorian». IMDb. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.