Արման Անտոնյան
Արման Վազգենի Անտոնյան (ծնված` 9, դեկտեմբեր, 1985 թ. Լոռու մարզի Դսեղ գյուղում), հայ երգահան-պրոդյուսեր է։ Հայտնի է դարձել 2012 թ. հունվարի 9-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հեռարձակված «Գեներալի աղջիկը»[1], ինչպես նաև 2018 թ. հուլիսի 2-ին Արմենիա ԹիՎի-ով հեռարձակված «Դեպի երազանք» հեռուստասերիալներիի սաունդթրեքերը գրելուց հետո։ Հայկական էստրադայում առավել հայտնի է դարձել 2015 թ. թողարկված Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի «Անհնար է» երգը հեղինակելուց հետո, որը Յութուբում ունի ավելի քան 25 միլիոն դիտում։
Արման Անտոնյան | |
---|---|
Ի ծնե անուն | Արման Վազգենի Անտոնյան |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1985թ. Դսեղ, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Երգահան |
Գործիքներ | Դաշնամուր |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | Antonyan Music Label |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1985 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում։ 1993-2003 թթ. սովորել է Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Զուգահեռ սովորել է 1996-2003 թթ. Վանաձորի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։
2003 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժին։ Նույն թվականի դեկտեմբերին տարկետում վերցնելով զորակոչվել է Հայաստանի բանակ։ 2005 թվականին զորացրվել է բանակից և շարունակել ուսումը։ 2008-2009 թվականներին որպես համալսարանի առաջադեմ ուսանող ուղեգրվել է սովորելու Սիրիայի Արաբական Հանրապետությունում և վերապատրաստվել Դամասկոսի պետական համալսարանին կից արաբերեն լեզվի մասնագիտացման բաժնում։ 2009 թվականին վերադարձել է Երևան և շարունակել ուսումը։ 2010 թվականին ավարտել է ԵՊՀ-ն և ստացել բակալավրի աստիճան։
2010 թվականին աշխատել է Նոր Ռադիոյում որպես երաժշտական պրոդյուսեր, զուգահեռ աշխատել է նաև Լայմ հեռուստաընկերությունում որպես գլխավոր երաժշտական պրոդյուսեր։ 2011 թվականից սկսել է երաժշտական գործունեությունը որպես երգահան և հեղինակել 200-ից ավելի երգեր հայկական էստրադայի երգիչների համար, որոնցից են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գևորգ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Արաբո Իսպիրյանը, Սարո Թովմասյանը և այլք։
2018 թվականից համագործակցում է Արմենիա ԹիՎիի հետ որպես նախագծերի երաժշտական պրոդյուսեր, որի արդյունքում հեղինակել է «Դեպի երազանք 1»[2], «Դեպի երազանք 2», «Անհասցե ծնվածները»[3] հեռուստասերիալների և «Կինստագրամ»[4] սիթքոմի սաունդթրեքերը։ Նկարահանվել է «Դեպի երազանք 1», «Դեպի երազանք 2»[5], «Անհասցե ծնվածները»[6] հեռուստասերիալներում և մարմնավորել ինքն իրեն որպես երաժշտական պրոդյուսեր[7]։
2018 թվականի մարտ ամսին հիմնել է Antonyan Music Label-ը, բացել երաժշտական ստուդիա, ներգրավել երգիչներ, հեղինակել նրանց երգերը, գործիքավորումները և զբաղվել նրանց երաժշտական պրոդյուսինգով։ Label-ի արտիստներն են Գևորգ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Քրիստինա Եղոյանը, Մաշ Իսրաելյանը և Արտ Ավետիսյանը։
2018 թվականից առ այսօր համագործակցում է ոչ միայն Label-ի արտիստների հետ, այլ նաև հայ էստրադայի փոր երգիչների հետ։
2018 թ. արժանացել է «տարվա լավագույն երգահան» մրցանակին AAD ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում[8]։
2019 թ. հունվարի 29-ին թողարկել է առաջին երգը իր կատարմամբ տրիո տարբերակով, որը կոչվում է «Нас просто нет»[9]:
Երգացանկ
խմբագրելԱրման Անտոնյանը հեղինակել է.
- Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան - «Անհնար է»[10]
- Արաբո Իսպիրյան - «Աննման»[11]
- Գևորգ Մկրտչյան - «Օդս քիչ ա»[12]
- Կարեն Ասլանյան - «Ես խանդում եմ»[13]
- Սարո Թովմասյան և Նանա - «Կարոտ»[14]
- Մաշ Իսրաելյան - «Լիքը, լիքը»[15]
- Քրիստինա Եղոյան - «Օդս չի հերիքում»[16]
- Արտ Ավետիսյան - «Անիրական»[17]
- Գևորգ Մարտիրոսյան և Մաշ Իսրաելյան - «Դե հերիք է»[18]
- Արման Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Սարո Թովմասյան - «Նոր հայեր»[19]
- Արաբո Իսպիրյան - «Հայի արյուն»[20]
- Քրիստինե Պեպելյան - «Երանի»[21]
- Կարեն Ասլանյան - «Եղբայր ու քույր»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Generali Axchike-1».
- ↑ «CHRISTINA YEGHOYAN - Depi Yerazanq».
- ↑ «Անհասցե ծնվածները».
- ↑ «Կինստագրամ».
- ↑ «Դեպի երազանք 2».
- ↑ «Karen Aslanyan - Im Exbayr u Quyr».
- ↑ «Անհասցե ծնվածները, Սերիա 163».
- ↑ «Arman Antonyan on Instagram: "TARVA LAVAGUYN ERGAHAN Shnorhakal em ayschap partavorecnox gnahatakani hamar🙈💪 ———————————————————————— #aad #hayastan #arcax #spyurq…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Arman ft. Mariya & Gevorg - Нас Просто Нет».
- ↑ «Mihran Tsarukyan & Arpi Gabrielyan - Anhnar e».
- ↑ «Arabo Ispiryan - Annman».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Ods Qicha».
- ↑ «Karen Aslanyan - Es xandum em».
- ↑ «Nana & Saro Tovmasyan - Karot».
- ↑ «Mash Israelyan - Liqe Liqe».
- ↑ «Christina Yeghoyan - Ods chi heriqum».
- ↑ «Art Avetisyan - Anirakan».
- ↑ «Gevorg Martirosyan & Mash Israelyan - De heriq e».
- ↑ «Arman Hovhannisyan Mihran Tsarukyan Saro Tovmasyan Kamo Seyranyan Jivan Gasparyan Efo - "NOR-HAYER"».
- ↑ «ARABO ISPIRYAN - HAYI ARYUN // ԱՐԱԲՈ ԻՍՊԻՐՅԱՆ - ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ».
- ↑ «Christine Pepelyan - Yerani».
Արտաքին հղումներ
խմբագրել- Instagram - https://www.instagram.com/armanantonyanofficial/
- Facebook - https://www.facebook.com/armanantonyanofficial/
- YouTube - https://www.youtube.com/user/armanantonyantv
- Antonyan Music Label-ը Instagram-ում - https://www.instagram.com/antonyanmusicstudio/
- Հարցազրույց life.mediamall.am-ին - https://life.mediamall.am/?id=35371
- Հարցազրույցը Բարի լույսի եթերում - https://www.facebook.com/359947790749513/posts/2273538532723753?vh=e&d=n&sfns=mo
- Հարցազրույցը Բարի լույսի եթերում - https://www.facebook.com/359947790749513/posts/2750901831654085/?vh=e&d=n
- Հարցազրույցը exclusivelife.am-ին - http://www.exclusivelife.am/2016/02/22-04.html
- Հարցազրույցը citylife.am-ին - https://citylife.am/2018/08/18/%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80/