Արման Աբովյան

հայ քաղաքական գործիչ

Արման Վլադիմիրի Աբովյան (սեպտեմբերի 9, 1973(1973-09-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար[3]։

Արման Աբովյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1973(1973-09-09)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Արման Աբովյանը ծնվել է 1973 թվականին։ Սովորել է Երևանի թիվ 85 դպրոցում։ 1991 թվականին ընդունվել է Հայկական բաց համալսարան։ 1991-2001 թվականներին աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012 թվականներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015 թվականներին եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018 թվականներին աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Երկար տարիներ խաղացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաշոուի հայաստանյան տարբերակում։ Երկու անգամ իր գլխավորած թիմը դարձել է խաղի հաղթող։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակով[3]։

Ընտանիք խմբագրել

ունի որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1290&lang=eng
  2. «Արման Աբովյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. 3,0 3,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  4. «Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները».