«Արձագանք», տեղեկատվական պարբերաթերթ։

Արձագանգ

Պատմություն խմբագրել

ՀԲԸՄ Կիպրոսի մասնաճյուղերի հրատարակություն։

Տպագրվել է 1958–1959 թվականներին Բեյրութում։ Խմբագիր՝ Կարապետ Փափազյան։

Լուսաբանել է ՀԲԸՄ Կիպրոսի մասնաճյուղերի (Նիկոզիա, Լառնակա, Լիմասոլ, Ֆամագուստա) գործունեությունը, տեղի հայ հասարակական և կրթամշակութային կյանքը։

Տպագրել է Հ. Գասպարյանի, Վահան Մալեզյանի հոդվածները ՀԲԸՄ գործունեության և նշանակության մասին։

Անդրադարձել է սփյուռքահայ իրականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։