Կարապետ Փափազյան

հայ դիրիժոր

Փափազյան Կարապետ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 19-րդ դարի արևմտահայ առաջին կոմպոզիտորներից և դիրիժորներից։ Կենսագրական հավաստի տեղեկություններ քիչ են պահպանվել։ Հայտնի է, որ քսան տարի (1846–1866) աշխատել է Կոստանդնուպոլսի հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոն-կրկեսի հիմնադիր Հ․ Գասպարյանի հետ և եղել «հարավայան թատրոնի» նվագախմբի ստեղծողը։ Թատերական ներկայացումներում օգտագործել է իր գրած քայլերգերը և այլ ստեղծագործություններ (չեն պահպանվել), ինչպես և ուրիշ հեղինակների գործեր։ «Արամյան թատրոնի» կազմում մասնակցել է 1849–1851 թվականներին Թիֆլիսում, Նախիջևանում, Թավրիզում, Երևանում, էջմիածնում կայացած հյուրախաղային ներկայացումներին, դրանց համար տեղական երաժիշտներից ստեղծել երաժշտախմբեր։

Կարապետ Փափազյան
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունդիրիժոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։