Արկալոխորիոն[2](հուն․՝ Αρκαλοχώριον[1] ή Αρκαλοχώρι), փոքր քաղաք Հունաստանում, Կրետեում։ Տեղակայված է Հերակլիոնից 32 կիլոմետր հարավ։ Մտնում է Մինոա-Պեդյադա համայնքի կազմի մեջ, Հերակլիոն ծայրամասային միավորումում, Կրետե պերիֆերիայում։ Բնակչությունը 4313 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[1]։

Փոքր քաղաք
Արկալոխորիոն
հուն․՝ Αρκαλοχώριον
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀունաստան
ՄակերեսԿրետե|Պերիֆերիա կմ²
ԲԾՄ403 մետր
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն4313[1] մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ2891
Փոստային դասիչ703 00
Ավտոմոբիլային կոդHK և HP
Արկալոխորիոն (Հունաստան)##
Արկալոխորիոն (Հունաստան)

Հնագիտություն խմբագրել

Արկալոխորիոնը գտնվում է ոչ շատ հարավ վերջերս բացված Մինոյական պալատից, Գալաթասում։

Այստեղ է գտնվում նաև մինոյական քաղաքակրթական հնագիտական հուշարձանը, այսկերպ կոչված «սրբազան քարայրներից» մեկը կղզու արևելքում։ Քարայրը, հավանաբար, օգտագործվել է պաշտամունքային նպատակով մոտավորապես մ․ թ․ ա․ 2500-1450 թվականներին։

Շատ տարիների ընթացքում տեղի գյուղացիներ քարանձավում փորեցին և գտան զանազան բրոնզե զենքեր ու այլ մետաղական առարկաներ։ Դրանց մեծամասնությունը չի պահպանվել, քանի որ գյուղացիները վերաձուլեցին դրանք և պատրաստեցին ֆերմայում աշխատանքներիի համար գործիքներ։ Առաջին հնագետը, ով ուշադրություն դարձրեց քարայրին, հույն Իոսիֆ Կադզիդակիսն է (հուն․՝ Ιωσήφ Χατζιδάκης)։ Նա պեղումներ է իրականացրել 1912 թվականին և գտել է շատ զենքեր, դաշույններ ու սրեր, ինչպես նաև մեծ քանակությամբ երկկողմանի կացիններ։ Դրանից հետո երեխաները քարայրում պատահաբար գտան ոսկյա լաբրիս։ Քրայրում սկսվեց թալանում տեղի բնակիչների կողմից։ 1934 թվականին հնագետ և Հերակլիոնի հնագիտական թանգարանի տնօրեն Սպիրիդոն Մարինատոսը գյուղացիներից բռնագրավեց մեծ քանակությամբ գտածոներ և վերսկսեց պեղումները։ Քարանձավում գտտված 25 ոսկյա և վեց-յոթ արծաթյա կացիններից մեկը ունեին կարճ մակագրոություն՝ գծային Ա գրությամբ։

Մյուս զենքերի մեջ, որոնց թիվը անցնում էր հարյուրը, Սպիրիդիոն Մարինատոսը գտավ բրոնզե լաբրիս՝ հայտնի որպես «Արկալոխորիոնից լաբրիս»։ Դրա վրա հայտնաբերվել է 15 հիերոգլիֆներով գրություն՝ տեղակայված երեք սյուների վրա, որոնցից տասը տարբեր են։ Լուի Գոդարը զարմանքով նշել է, որ գրությունը վստահաբար չի կարելի համեմատել ոչ մի գյուղական գրային համակարգի հետ․ նշանների մի մասը հիշեցնում է Գծային Ա-ն, իսկ որոշները նմանվում են հայտնի Ֆեստի սկավառակին։

Արկալոխորիոնի միություն խմբագրել

Արկալոխորիոնի համայնքային միությունը կազմված է յոթ բնակավայրերից։ Բնակչությունը 4822 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[1]։ Տարածքը 24,97 քառակուսի կիլոմետր է[3]։

Բնակավայր Բնակչություն (2011)[1], մարդ
Այիյա-Սեմնի 8
Aրկալոխորոն 4313
Արխոնդիկոն 194
Զինդա 116
Մինգիարիսիոն 4
Մուսուտա 90
Խումերիոն 97

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 2939[4]
2001 3311[4]
2011 4313[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 423. — ISSN 1106-5761.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.