Արկադի Սարգսյան

ռազմական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական

Արկադի Երեմի Սարգսյան (փետրվարի 12, 1940(1940-02-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), գնդապետ (2001): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1998):

Արկադի Սարգսյան
Ծնվել էփետրվարի 12, 1940(1940-02-12) (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի Կառավարություն և Հայաստանի զինված ուժեր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1964)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1993)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Արկադի Սարգսյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 12-ին, Երևան քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1964-1993 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, 1993-1994 թվականներին եղել ՀՀ Կառավարության 10-րդ վարչության պետ, 1993-1998 թվականներին՝ ՀՀ ԶՈւ միավորման հրամանատարի տեղակալ և գիտության վարչության պետ,1998-2005 թվականներին՝ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիր[1]։

Աշխատությունները վերաբերում են հատուկ նշանակման կառուցվածքային բարդ համակարգերի մշակման, կատարելագործման, հրթիռատիեզերական տեխնիկայի առաջնային նմուշների ստեղծման, ինչպես նաև այդ բնագավառի պատմության լուսաբանման հարցերին։ 2005 թվականին զորացրվել է ՌԴ ռազմական ակադեմիայի անդամ (1996):

Երկեր խմբագրել

  • Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք,Կենսագրական ակնարկներ հետախույզների և հակահետախույզների մասին, Երևան, «Ամարաս», 2005։
  • «20-րդ դարի հայազգի ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ, արդյունաբերողներ և փորձարարներ»։
  • «Ոչ ավանդական զենքի մշակման ծրագրային-նպատակային պլանավորումը և կառավարումը»
  • «Հատուկ ծառայությունների աշխատանքում օպերատիվ գործունեությունն ու կոնսպիրացիան արդի պայմաններում. Տեսություն և պրակտիկա. Գործնական ձեռնարկ»
  • Армяне - военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века / А.Е. Саркисян, Ереван, Гитутюн, 1998:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 409։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Սարգսյան» հոդվածին։