Արկադի Միսակի Բարխուդարյան (օգոստոսի 12, 1940(1940-08-12), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991)[1], ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)։

Արկադի Բարխուդարյան
Ծնվել էօգոստոսի 12, 1940(1940-08-12) (84 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1963)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1989)
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1940 թվականին օգոստոսի 12-ին, Գորիս քաղաքում[2]։ 1958 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1963 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, ստացել է ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում։ Աշխատել է նույն ինստիտուտի նյութերի դիմադրության ամբիոնում, ավարտել ասպիրանտուրան և 1969 թվականին Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտում պաշտպանել թեկնածուական դիսերտացիա։ Դոկտորական դիսերտացիան պաշպանել է Մոսկվայի ջրամատակարարման, ինժեներական հիդրոերկրաբանության և հիդրոտեխնիկական կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում և ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1990 թվականին աշխատանքի է անցել Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, եղել է ոււսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Հիդրոդինամիկ հարթաչափման նոր մեթոդի հեղինակ է, ունի մոտ 57 տպագրված աշխատանք և 7 հեղինակային վկայական, հրատարակել է երկու մեթոդական ձեռնարկ և դասախոսությունների կոնսպեկտներ։ Մի շարք գիտական և գիտական աստիճաններ շնորհող գիտախորհուրդների անդամ է, հանդիսանում է հիդրավլիկական հետազոտուտյունների միջազգային ասոցիացիայի անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բարխուդարյան Արկադի Միսակի». nuaca.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
  2. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Բարխուդարյան, Արկադի Միսակի, 1940- (Personal Name)». libcat.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել