Արծրուն Սաֆարյան

քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արծրուն Մարտիրոսի Սաֆարյան (1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2009)[1]։

Արծրուն Սաֆարյան
Ծնվել է1954
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Արծրուն Սաֆարյանը ծնվել է Երևանում, 1954 թվականին[2]։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1975-1978 թվականներին աշխատել է Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիային կից Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում, եղել է լաբորանտ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող։

Եղել է Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1982 թվականին։ 1983-1985 թվականներին սովորել է ՀԿԿԿ-ին կից Մարքսիզմի-Լենինիզմի համալսրանում 1982-1988 թվականներին Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում եղել է ավագ գիտաշխատող, 1988-1992 թվականներին՝ Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտի դոկտորանտ։ Սանկտ Պետերբուրգի «Նևաստիտ» միավորումում աշխատել է որպես փորձագետ՝ 1993-1995 թվականներին, որից հետո՝ մինչև 1997 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Կինգիսեսպ քաղաքի թիվ 7 դպրոց-գիմնազիայի փոխտնօրենի պաշտոնը։

1997-2003 թվականներին Արծրուն Սաֆարյանը եղել է «Կրուիզ 99» կոոպերատիվի փոխտնօրեն, իսկ 2003-2008 թվականներին «Բեյզ մեթըըս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական։

Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում 2000-2009 թվականներին եղել է քիմիայի և կապակցող նյութերի ամբիոնի դոցենտ, հետագայում՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։

Արծրուն Սաֆարյանի աշխատանքները վերաբերում են ՀՀայաստանի Հանրապետության ընդերքի քիմիական հետազոտություններին և դրանց հիման վրա քիմիական ու շինարարական տեխնոլոգիաների մշակման հարցերին։

Մոտ 160 գիտական աշխատության, 2 մեթոդական ձեռնարկի, 29 հեղինակային վկայականի, 7 գյուտի արտոնագրի կեղինակ է, ինչպես նաև հեղինակ է «Силикатные матералы при переработке высококремнеземнистого алюмосиликатного сырья» (Е., 1992) մենագրության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սաֆարյան Արծրունի Մարտիրոսի». nuaca.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել