Արի Իմաստուն
Արի Իմաստուն Թորգիլսոն (իսլ.՝ Ari fróði Þorgilsson, հին իսլանդերեն Ari՝ արծիվ, fróðr՝ իմաստուն, բառերից, 1067[1][2][3][…], Իսլանդիա - նոյեմբերի 9, 1148 կամ 1148[4]), առաջին իսլանդացի պատմաբանը։
Արի Իմաստուն | |
---|---|
Ծնվել է | 1067[1][2][3][…] Իսլանդիա |
Մահացել է | նոյեմբերի 9, 1148 կամ 1148[4] |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, բանաստեղծ և ժամանակագիր |
Գործունեության ոլորտ | գրականություն[5], պատմություն[5] և chronicle writing?[5] |
Տիրապետում է լեզուներին | իսլանդերեն |
Հայր | Þorgils Gellirsson? |
Կենսագրություն
խմբագրելԱրին ծնվել է Արևմտյան Իսլանդիայում ազնվական ընտանիքում։ Լանդնաուբոկը թվարկում է իր նախնիների 8 սերունդ, որոնցից 5 սերունդ ծնվել է Իսլանդիայում, այդ թվում 2-ը՝ դեռ հեթանոսական ժամանակներում։ Ըստ իր հոր՝ Թորգիլսի որդի Գելիրի, նա եղել է Օսվիվրայի դուտր Գուդրունի հետնորդը։
Արիի հայրը շուտ է մահացել, տղան մեծացել է սկզբում պապու, հետո հորեղբոր տանը։ 7 տարեկանում նա մարզվել է Տորարինի որդու՝ սկալդ Հարարի մոտ, այնուհետև հոգևոր կրթություն է ստացել Իսլանդիայի եպիսկոպոսի արքունիքում։ Որպես քահանա ծառայել է Ստադրայում։ Ամուսնացած էր, ուներ որդի և դուստր։
Կարևորություն
խմբագրելԱրի Իմաստունը «Գիրք իսլանդացիների մասին» (իսլ.՝ Islendingabok) գրքի հեղինակն է, որտեղ նա ներկայացրել է ընդհանուր ժամանակագրություն՝ կապելով Իսլանդիայի պատմությունը համաեվրոպականի հետ։ Նա հեղինակել է նաև «Իսլանդիայի բնակավայրի մասին գիրքը» (Լանդնամաբոկ) և «Սնորի Գոդիի կյանքը»։ Կան ապացույցներ, որ Արին Նորվեգիայի թագավորների մասին գրել է որոշ տեքստեր, որոնք կարող են թագավորների մասին առաջին սագաների հիմք հանդիսանալ[6]։ Արին գրել է ոչ թե լատիներեն, այլ հին իսլանդերեն։ Նա առաջինն էր, ով իսլանդացիներին տվեց պատմական և էթնիկ ինքնության զգացում իր գրվածքներում։ Ժամանակակից գիտնականները վաղ Իսլանդիայի պատմության մասին իրենց գիտելիքների համար մեծ չափով պարտական են Արի Իմաստունին, որը ստացել է «իսլանդացի Հերոդոտոս» և «Իսլանդիայի պատմության հայր» մականունը։ Արի Թորգիլսոնի գրվածքները մեջբերում են Սնորի Ստուրլուսոնը և ավելի ուշ իսլանդացի պատմաբանները[7]։ Գիտնականն իր աշխատությունները գրել է արձակ, ինչը առաջընթաց էր 11-12-րդ դարերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 BIBSYS — 1972.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Стеблин-Каменский М. И. «Круг земной» как литературный памятник // Круг земной. — М., 1980. — С. 589.
- ↑ Снорри Стурлусон. Круг земной. Пролог