Արիել Իբագասա

իսպանացի ֆուտբոլիստ

Արիել Միգել Սանտիագո Իբագասա ' (իսպ.՝ Ariel Miguel Santiago Ibagaza, հոկտեմբերի 27, 1976(1976-10-27)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Արիել Իբագասա
Ariel Miguel Santiago Ibagaza
Անձնական տվյալներ
Ազգությունը Արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա, Իսպանիա Իսպանիա
Մականուն El Caño
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1976(1976-10-27)[1][2][3][…] (47 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 166 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1998 Արգենտինա Լանուս 97 (10)
1998-2003 Իսպանիա Մալյորկա 143 (19)
2003-2006 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 85 (4)
2006-2008 Իսպանիա Մալյորկա 60 (6)
2008-2010 Իսպանիա Վիլյառեալ 54 (3)
2010-2014 Հունաստան Օլիմպիակոս 72 (1)
2014-2015 Հունաստան «Պանիոնիոս» 23 (0)
Ազգային հավաքական
1995 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 6 (1)
2004 Արգենտինա Արգենտինա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Իբագասան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լանուս» ֆուտբոլային ակումբում։ 1998 թվականի հուլիսին տեղափոխվել է իսպանական «Մալյորկա» ֆուտբոլային ակումբ։ Արիելն օգնել է իր թիմին 1998/1999 թվականներին զբաղեցնել է երրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում և հայտնվել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։

2000/2001 թվականների Իսպանիայի առաջնությունում, որտեղ Իբագասը խփել է 10 գոլ, նա նշանակվել է «Մալյորկի» ակումբի թիմի ավագ և մնացել է որպես ավագ մինչև «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելը 2003 թվականին։ Մադրիդում Արիելն անցկացրել է երեք մրցաշրջան՝ «Ատլետիկոյի» կազմում անցկացնելով 85 խաղ Իպանիայի առաջնությունում։ 2006 թվականին նա վերադարձել է «Մալյորկա», որտեղ անցկացրել է հաջորդ երկու մրցաշրջանները։

2008 թվականի հուլիսին Իբագասան տեղափոխվել է «Վիլյառեալ» 1,5 մլն եվրոյով՝ ակումբի հետ կնքելով պայմանագիր երկու տարով[4]։ Արգենտինացին չկարողացավ պայմանավորվել «Վիլյառեալ» ակումբի հետ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ[5] և 2010 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբ, որի հետ կնքել է երկամյա պայմանագիր[6]։ 2012 թվականի ամռանը Իբագասը երկարացրել է «Օլիմպիակոս» ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով[7]։ 2014-2015 թվականներին խաղացել հունական «Պանիոնիոս» ակումբում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպանիայի գավաթի դափնեկիր – (2002/2003) («Մալորկա»)
  • Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող – (1995) (Արգենտինայի հավաքական)
  • Հունաստանի չեմպիոն – 2010/2011, 2011/2012, 2012/2013, 2013/2014
  • Հունաստանի գավաթի դափնեկիր – 2011/2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««Вильярреал» подписал контракт с Ибагасой». Sports.ru. 6 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  5. «Ибагаса покинет «Вильярреал»». Sports.ru. 28 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  6. «Ибагаса перешёл из «Вильярреала» в «Олимпиакос»». Sports.ru. 12 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  7. «Ibagaza signs on for another year» (անգլերեն). Olympiacos.org. 7 июня 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիել Իբագասա» հոդվածին։